Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի սիրիացումը սկսված է։ Այս քարտեզն ազդեցության գոտիների բզկտված Սիրիայի նախկին քարտեզն է, որը փոխվեց 2024 թ֊ի դեկտեմբերին, երբ իսրայելա֊թուրք֊ամերիկյան տանդեմի ուժերը պարտության մատնեցին ռուս-իրանական տանդեմի կողմից պաշտպանվող Բաշար Ասադին և գրավեցին նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները... Ասադի իշանազրկումից հետո Պուտինը դեռ շարունակում է Լաթաքիայում և Տարտուսում պահել իր բազաները, որոնց գործունեությունն ուղղակի սահմանափակված է բոլոր առումներով, և նրանք ոչինչ չեն կարող ինքնուրույն անել... Ռուսների թուլությունը բացահայտ երևաց այն ժամանակ, երբ թրքամետ ահաբեկիչներն Ասադի իշխանազրկումից ամիսներ անց Ալ֊Շարաայի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազար ալավիների սպանեցին Լաթաքիայում և Տարտուսում, որի ժամանակ ռուսները «չեզոքություն» պահպանեցին... Նույն բանը լինելու է Հայաստաբում, երբ Նիկոլի ձեռամբ Հայաստան մտան ամերիկացի զինյալները՝ «Զանգեզուրի միջանցքի» պահպանության համար ու այդ ժամանակ ժողջանն իր մաշկի վրա է զգալու Հայաստանի «սիրիացման» բոլոր կողմերը, որի վերջնարդյունքը լինելու է նույն թուրքադրբեջանա֊իսրայելա֊ ամերիկյան տանդեմի կողմից ռուսների՝ 102֊րդ ռազմաբազայի դուրս շպրտելը և իրանական ազդոցությունը Հայաստաբում ոչնչացնելը... Հիշեք՝ եթե ռուսները չսթափվեն, ապա գլխիկոր կհեռանան ինչպես արեցին Կոսովոյում և մեկուսացված են Սիրիայում... Նիկոլը Հայաստանը տանում է ամենավատ ուղղով՝ դարձնելով այն պլացդարմ իրար հետ հակամարտող տերությունների միջև և հույս ունի, որ բզկտված և մասնատված Հայաստանի ինչ֊որ մի մասում կառավարիչ է աշխատելու... Հայաստանում Նիկոլի ձեռամբ սեփական ծրագրերն իրագործող հակահայ ուժերի հաջողության հասնելու պարագայում նրանք երկրորդ ճակատ են բացելու ՌԴ֊ի դեմ՝ Հյուսիսային Կովկասում (որը չհաջողվեց անել Վրաստանի միջոցով) և շրջափակելու են Իրանը հյուսիս֊արևունքից և արևմուտքից՝ նոր հարձակում պատրաստելով Իրանի դեմ... Դե իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ այդ ամենին մասնակցելու համար գին են առաջարկել՝ ոչ միայն ՌԴ֊ի հյուսիսկովկասյան և Իրանի՝ ատրպատականյան տարալքները, այլև ողջ Հայաստանը, որի հանաձայնությունը, որքան հասկանալի է, ստացել են...Իսկ այդ հակահայ կենտրոններին այս ծրագրերն իրագործելուն օգնում է Նիկոլ Անհողը... Մեկ հույս է մնում՝ որ Թեհրանն ու Մոսկվան թույլ չտան նեոպանթուրանական և նեոպանօսմանական այս ծրագրի իրագործումը, որի հաջորդ զոհերը Հայաստանից հետո լինելու են Ռուսաստանն ու Իրանը...»։