Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ստեփան Սամվելյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», մինչդեռ նա դատապարտյալ չէ»․ Զարուհի Փոստանջյան

«Ստեփան Սամվելյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», մինչդեռ նա դատապարտյալ չէ»․ Զարուհի Փոստանջյան
105
Այսօր, 20:06

«Գիշերը Ստեփան Սամվելյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» բուժհաստատություն, մինչդեռ նա դատապարտյալ չէ, այլ մեղադրայալ է՝ շինծու գործով»,- այս մասին ֆեյսուքյան ուղիղ եթերում հայտնել է Ստեփան Սամվելյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը երեկ հայտնել էր իր պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին։

Փոստանջյանը նաև նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ ախտորոշման հիման վրա են Սամվելյանին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» և ինչ բուժում է նրան նշանակվել։