«Բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» բանաձևը․ դա ՀՀ-ն է՝ հանած «Զանգեզուրի միջանցքը»»․ Սուրեն Սուրենյանց
![]() 140 Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ., 23:42 «Դատելով արտահոսքերից՝ այն, ինչ ստորագրվելու է կամ հռչակվելու է Վաշինգթոնում, իմպերատիվ ուժ չունեցող փաստաթուղթ է լինելու, դա լինելու է կա՛մ մտադրությունների մասին հուշագիր, կա՛մ պայմանագրի նախաստորագրում, այսինքն՝ դա կողմերից յուրաքանչյուրին ինչ-որ բան կտա, բացի Հայաստանից, Հայաստանից կտա միայն մի քաղաքական խմբի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- այս մասին Yerevan Tribune-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա դիտարկմամբ՝ Թրամփը այդ փաստաթղթի ստորագրման արդյունքում կարող է շահել քարոզչական հարթակում․ «Նա արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները ձախողել է․․․ Այդ ֆոնին կարող է հաջողության պատմություն ներկայացնել․․․ Թրամփն ապրում է Նոբելյան մրցանակ ստանալու տեսլականով, բացի դրանից՝ պրակտիկ խնդիրներ ունի լուծելու, 1 տարի հետո ընտրություններ են ԱՄՆ-ում․․․»։ «Ադրբեջանը չի շտապում և չի էլ ստորագրելու «Խաղաղության պայմանագիր»։ Ադրբեջանը շահում է շատ կարևոր բան․ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր հաստատել զինադադար, որը ԼՂ-ի մասին հիշատակում ուներ։ Նոր փաստաթուղթ ստորագրելու պարագայում Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նաև դե յուրե կարող է շրջանառությունից դուրս գալ, բայց Ադրբեջանին թույլ կտա «թաղել» ԼՂ խնդիրը՝ արդեն միջազգային լեգիտիմության հիմքով։ Բացի դրանից՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է ստանալու․․․, և հնարավորություն է ստանալու հակազդելու Իրանի և ՌԴ-ի ազդեցությանը։ Իսկ Հայաստանը ոչինչ չի ստանում։ Բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» բանաձևը․ դա, ըստ էության, ՀՀ-ն է՝ հանած «Զանգեզուրի միջանցքը»․․․»,- նշեց Սուրենյանը՝ ընդգծելով, որ Վաշինգթոնից բերած բարաթը Փաշինյանի վերարտադրության կոդն է, ինչ էլ որ այնտեղ գրված լինի։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
