Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Թուրքական բանակի գեներալը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն է»․ Տիգրան Աբրահամյան

«Թուրքական բանակի գեներալը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն է»․ Տիգրան Աբրահամյան
178
Այսօր, 10:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական բանակի գեներալներից մեկին հերթական կոչումն է տրվել՝ բանակի գեներալ: Այս լուրն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացվի, եթե նա պաշտոնապես չներկայացվեր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:
Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, 2020-2023 թթ.-ին տեղակայված են եղել օկուպացված Շուշիի և Քաշաթաղի ուղղություններում, 2023-ի սեպտեմբերին մասնակցել Արցախի ամբողջական օկուպացիայի գործողությանը, իսկ ադրբեջանական գլխավոր շտաբի որոշումներում ունեցել են և ունեն մեծ ազդեցություն որոշումների կայացման վրա:
Որքան էլ թուրքական գործոնն Ադրբեջանի իշխանությունը փորձում է նվազ ներկայացնել, Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց՝ արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին»: