«44-օրյա պատերազմի ընթացքում պարտությունը մոտեցնելու հիմնական միջոցը դասալքությունը խրախուսելն էր»․ ՀայաՔվե
![]() 163 Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 01:06 «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «44-օրյա պատերազմի ընթացքում պարտությունը մոտեցնելու հիմնական միջոցը դասալքությունը խրախուսելն էր։ Տառացիորեն ցանկացած բնագիծ, որտեղ հայ զինվորը կանգնել և կռվել է, ի վերջո անառիկ է մնացել։ •Փոխարենը, թշնամին հիմնականում ճեղքել է ճակատը այն հատվածներում, որտեղ իրական դիմադրության չի հանդիպել, որտեղ նրան դիմակայող հայկական ստորաբաժանումները պարզապես լքել են դիրքերը և հեռացել։ Այս ստորաբաժանումների հիմնական մասը ներկայացրել են ոչ թե կադրային բանակը, այլ մոբիլիզացված, հապշտապ կազմավորած, մարտական ծառայության անպատրաստ կազմավորումներ։ Նրանց ներսում խլրտում գցելը դժվար չի եղել, մանավանդ այն պայմաններում, երբ հրամանատարների և ռազմական ոստիկանության կողմից դասալիքներին տեղում պատժելու բավարար հնարավորություն չի եղել (հետագայում արդեն բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բայց պատերազմի արդյունքի վրա դրանք այլևս չէին կարող ազդել)։ Դրան զուգահեռ, մինչև հիմա հանելուկ է մնում, թե ինչպես թշնամին անմատչելի լեռնային կածաններով կարողացավ հասնել Շուշիի մատույցները, իսկ հայկական կողմը, ունենալով զգալի ռեսուրսներ և ժամանակ այդ ճանապարհները փակելու համար, այդպես էլ դա չարեց»։ Աղբյուրը` ՀայաՔվե |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
