Ալեն Սիմոնյանը և Արուսյակ Մանավազյանը դատի են տվել Վազգեն Սաղաթելյանին
![]() 119 Այսօր, 20:30 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 անդամներ դատի են «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Սաղաթելյանի դեմ հայցեր են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Ազգային ժողովի նախագահը պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար վնասի փոխհատուցում է պահանջում։ Հայցի պատճառը եղել է փոդքաստի վերջին դրվագներից մեկը, որտեղ Սաղաթելյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Սիմոնյանի և ՔՊ մյուս պատգամավորների ինտիմ կյանքից։ Արուսյակ Մանավազյանն էլ պահանջում է հերքել հնչած հայտարարությունները և 1 մլն դրամի չափով փոխհատուցում վճարել: Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանը նշել է, որ որևէ անձի անձնական կյանքին անդրադառնալու ցանկություն երբևէ չի ունեցել, սակայն, նկատի ունենալով իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի, սրբազանների դեմ հայտարարությունները՝ իբրև կուսակրոնության հարցի վերաբերյալ, ստիպված է բացահայտել ՔՊ-ականների բարոյական կերպարը։ |
«Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը»․ Ռոման Երիցյան
3422:36«Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հարցը շատ փոքր հարցեր են հակառակվելու կամ ընդհանուր շահեր չգտնելու առումով». Հայկ Դեմոյան
12521:36Ուժգին շոգի պատճառով Ֆրանսիայում խափանվել է գնացքների աշխատանքը
8221:32Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
15821:18Շքեղ զբոսանավեր արտադրող թուրք գործարարն անհետ կորել է իր զբոսանավով
12721:08Ալեն Սիմոնյանը և Արուսյակ Մանավազյանը դատի են տվել Վազգեն Սաղաթելյանին
11820:30«Այս հանդիպումը կարևոր էր Թրամփի՝ պատերազմի դադարեցմանը հասնելու քաղաքականության համար»․ Գարիկ Քեռյան
4920:18«37000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից». Արև Աբելյան
29120:06