«ՀՀ ՄԻՊ-ը զբաղված է վարկաբեկելով քաղաքացիական հասարակությանը»․ Հովհաննես Իշխանյան
![]() 171 Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ., 23:00 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զբաղված է վարկաբեկելով քաղաքացիական հասարակությանը, այն մարդկանց, որոնք ահազանգում են Հայաստանում պահվող քաղբանտարկյալների, նրանց պահման վատ պայմանների, նրանց խոշտանգումների, քաղբանտարկյալների մահվան դեպքերի մասին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նման դեպքերի վերաբերյալ ՄԱԿ-ի պարբերական դիտարկումների համար զեկույցներ չի կազմել, ոչ մի բան չի ներկայացրել։ Այս մասին «168Ժամ»-ի եթերում նշել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Նրա խոսքով՝ Անահիտ Մանասյանը այս իշխանության պաշտպանն է, ոչ թե մարդու իրավունքների։ «ՄԻՊ-ը չի բարձրաձայնում այն իրավախախտումների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանում՝ այդ թվում՝ Եկեղեցու, ՀԷՑ-ի դեպքերի հետ կապված, նաև Բաքվում պահվող պատանդների հետ կապված։ Իհարկե, մեղավորն Անահիտ Մանասյանը չէ, այլ քաղաքական այն համակարգը, որը նրան նշանակել է այդ պաշտոնին․ փաստորեն ՄԻՊ-ի պաշտոնում իշխանության ներկայացուցիչն է նշանակվել»,- հավելել է Իշխանյանը։ Վերջինս ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանում գործող ՀԿ սեկտորը 2018 թվականից հետո սերտաճել է ՔՊ-ական իշխանությանը։ Իշխանյանի կարծիքով՝ այն խողովակները, որոնք այդ խախտումները պետք է հասցնեին արևմտյան կառույցներին, դարձել են ՔՊ-ական իշխանությանը սերտաճած, և միջազգային կառույցները լռել են։ Իշխանյանի դիտարկմամբ՝ արևմտյան կառույցների լռությունն ունի նաև աշխարհաքաղաքական դրդապատճառներ։ Նրա խոսքով՝ Հայաստանում արևմտյան այդ կառույցներին ավելի շատ հետաքրքրում են հակառուսականության հետ կապված իրավունքների խախտումները, քան թե մարդու իրավունքների խախտումները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
