ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ֆինանսական տեխնոլոգիաների, կրիպտոարժույթների և օֆշորային գործողությունների հետ կապված իրանական 11 ընկերությունների և 7 անհատների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են իրանական Fanap տեխնոլոգիական հոլդինգի հետ կապված կառույցներին, այդ թվում՝ Cyrus Offshore Bank-ին, Pasargad Arian-ին, RUNC Exchange System-ին և մի շարք այլ կազմակերպությունների։
Իրանական ընկերություններն ու անհատները ներառված են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում։ Նրանք մեղադրվում են Թեհրանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու և միջազգային անվտանգությանն սպառնացող ծրագրերին աջակցելու մեջ։
Ներկայացված միջոցառումների շրջանակներում նրանց ակտիվներն ԱՄՆ-ի իրավասության տակ կարգելափակվեն, իսկ ամերիկացի քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի համագործակցել նրանց հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Իրանից 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այդ երկրի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգթոնի, զբաղվում էին նավթի առևտրով։ Սա 2018 թվականից ի վեր ամենամեծ նմանատիպ պատժամիջոցների փաթեթն է։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
198Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
99Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
135Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18005.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19405.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43802.10.2026, 13:06