Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև ՀՀ-ի համար»․ Ռուբեն Ռուբինյան

«Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև ՀՀ-ի համար»․ Ռուբեն Ռուբինյան
143
Այսօր, 14:12

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ֆեհսբուքյան գրառումը․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է
- Ապաշրջափակում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա՝ այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:
- Ապաշրջափակում՝ փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար՝ փոխադարձ առավելություններով:
Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»:

Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան