Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Կփակվի ՀՀ-ի տարանցիկ նշանակությունը Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի համար»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Կփակվի ՀՀ-ի տարանցիկ նշանակությունը Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի համար»․ Վլադիմիր Մարտիրոսյան
197
Այսօր, 14:36

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ ձեզ կկերակրեն երկնքից ընկած մանանայով և դեֆորմացված «խաղաղությամբ» և կհամոզեն, որ եթե իրենք չլինեն, նույնիսկ արևը արևելքից դուրս չի գա և արևմուտքում մայր չի մտնի, հիշեք հետևյալը:
Այս ամենի արդյունքում
Հայաստան Ադրբեջան սահմանը փակ է մնալու:
Հայաստան Թուրքիա սահմանը փակ է մնալու:
Հայաստանի բլոկադան չի վերանալու:
Բաքվի հայ գերիները տուն չեն գալու:
Բաքվում դատավարությունները չեն ավարտվելու:
Արցախյան խնդիրը չի վերաբացվելու:
Արցախահայերի իրավունքների վերականգնման հասցեգրում չի լինելու:
Հայաստանի գրավյալ տարածքները հետ չեն վերադարձվելու:
ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվելու:
Ավելին՝
Էդ «Թրամփի Նեղուցը» սեպ է ԵԱՏՄ-ի մեջ, որի շնորհիվ Հայաստանը դեռ տնտեսապես շնչում է և դրա այլընտրանքն առայժմ չկա:
Էդ «Թրամփի Նեղուցով» ոչ մի հայկական բեռ Ադրբեջանից Նախիջևան չի կարող գնալ:
Էդ «Թրամփի Նեղուցով» Ադրբեջանը բացառապես կապվում է Թուրքիային:
Էդ «Թրամփի Նեղուցը» փակում է Հայաստանի տարանցիկ նշանակությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի համար:
Էդ «Թրամփի Նեղուցը» ավարտում է Հյուսիս Հարավ աշխարհաքաղաքական լոգիստիկ պրոեկտը:
Էդ «Թրամփի Նեղուցը» Թրամփին պետք է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համար ևս մեկ արյունատար անոթ փակելու համար և նրանք դա զգացնել են տալու շուտով:
Էդ «Թրամփի Նեղուցը» Ադրբեջանին պետք է իր «մեծ եղբորը» ևս մեկ անոթով միանալու համար:
Էդ «Թրամփի Նեղուցը» Թուրքիային պետք է իր թյուրանական աշխարհի ձևավորման համար:
Էդ «Թրամփի Նեղուցը» պետք է Թրամփին իր ԷԳՈ-ի մեծարման համար, իսկ Փաշինյանին՝ իր ԷԳՈՆ քաղաքականապես պահպանելու և վերարտադրելու համար:
Այն պետք է բոլորին իրենց համար և էդտեղ բոլորը կան իրենց շահով: Չկանք մենք: Չկա Հայաստանը: Կա մեկ բառ՝ «նիկոլական խաղաղություն» և այդ բառից «նիկոլական լեգիտիմության» հոտ է գալիս: Այդ հոտը այս երկրի 88%-ին մեղմ ասած դուր չի գալիս: Այդ «նիկոլական խաղաղության» շահառուին Թուքիային ու Ադրբեջանին այս ժողովրդի 79% և 87%-ը համարում են քաղաքական սպառնալիք:
P.S. Ուշադիր հետևում եմ այս ժողովրդի մեջքի հետևում տեղի ունեցող «լեգիտիմ» գործընթացների մասին գոյություն չունեցող պաշտոնական հաղորդագրություններին»: