«Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել». Ալի Վելայաթի
![]() 270 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 20:30 «Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել»,- այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին՝ ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-ԱԼիև ստորագրված հռչակագրի մասին։ «Կովկասը աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե «Թրամփի երթուղին», այլ նրա վարձկանների գերեզմանոցը»,- նշել է Վելայաթին և ընդգծել, որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, կտեղաշարժի սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։ «Թրամփը, կարծես, իրեն անշարժ գույքի գործակալ է համարում, որը կարող է վարձակալել հողեր կամ ամբողջ շրջաններ։ Այս դավադրության իրականացումը կվտանգի Հարավային Կովկասի անվտանգությունը: Հետևաբար, Իրանը շեշտում է, որ կգործի տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա, չնայած մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»,- ասել է նա։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
