Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«ԵԱՀԿ-ն ողջունում է Վաշինգթոնում ստորագրված համատեղ հռչակագիրը»․ Սինիրլիօղլու

«ԵԱՀԿ-ն ողջունում է Վաշինգթոնում ստորագրված համատեղ հռչակագիրը»․ Սինիրլիօղլու
147
Այսօր, 20:06

«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այս իրադարձության կապակցությամբ և բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը դրան հասնելու գործում։
ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու երկրներում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերին։
ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի իրականացման առնչությամբ»,- նշված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարության մեջ։