«Գոլորշիանում են «մարդու իրավունքներ» և «ազգերի ինքնորոշում» հասկացությունները»․ Հայկ Դեմոյան
81
Այսօր, 04:12
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Սպիտակ տանը․ Տակավին շարունակվում են քննարկումներն առ այն, թե Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել նաև Սյունիքը: Սակայն երեկվա անցուդարձի ու տեքստային վերլուծությունների, փառաբանությունների ու անեծքի տարափի տակ չնկատեցինք ամենակարևորը. երեկ վերջնականապես ազդարարվեց «Հայաստանի Հանրապետություն» կոչվող գոյացության օպերացիոն կառավարման հանձնումը տրանսնացիոնալ կորպորացիաներին: Հենց դրանք 2018 թ. մայիսին իշխանության բերեցին «Քաղաքացիական պայմանագիր» անվան տակ ծպտված գործակալական խմբին, որի հղփացած ու ցինիկ պահվածքը սեփական վարկանիշի կտրուկ անկման պայմաններում լավագույն վկայությունն է այն ինքնավստահության, որն ապահովված է ռուսական ու արևմտյան, ի մասնավորի՝ ամերիկյան խոշորագույն ընկերությունների ու խիստ բարձր կարգի որոշում կայացնողների որոշումների ու գործողությունների սերտաճմամբ՝ հիմնված անասելի մեծ ֆինանսական հոսքերի ու վերաբաշխումների վրա: Այս հզոր տրանսազգային համակցությունը փորձելու է վերարտադրել հենց նույն գործակալական ցանցն ու վերջիններիս միջոցով իրականացնել ՀՀ վերջնական լուծարման գործընթացը, հանուն շարունակական ու աճող շահերի ու հնարավորությունների: Երեկ տեղի ունեցավ այդ քողարկված նպատակադրումների ազդարարումը: Մի մոռացեք, որ Ի. Ալիևը մեկ օր առաջ բացեիբաց ինչ պայմանագիր ստորագրեց ամերիկյան նավթային ընկերության հետ: Ի դեպ, Ալիևն ու Ադրբեջանը այս հզոր համակցության համար դեռ պետք են՝ նավթամուղի ու գազամուղի փականներ բացելու, փակելու և հաշիվներ ներկայացնելու համար: Իրեն էլ դրա համար են պահում: Երեկ շատ բարձր մակարդակով մեզ հետ վարվեցին այնպես, ինպես կվարվեին, թույլի, պարտվածի, ստորացված ու պետություն չունեցող ազգի հետ: Ընդամենը: Երեկ, նախապես ձեռք բերված փոխադարձ համաձայնության արդյունքում, Կրեմլը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, խաղաղապահների, Լաչինի միջանցքի ու Արցախի հայ բնակչության էթնիկ զտման դրվագներով արտապատվիրակեց Սպիտակ տանը: Փոխանցումն ընդունվեց շատ բարձր մակարդակով: Այլ կերպ ասած՝ 2025 թ. նոյեմբերի 9-ին որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու պարտավորություն այլևս չկա, այնպես ինչպես ի սկզբանե Մոսկվայի համար չկար որևէ պարտավորություն՝ Ադրբեջանի շահերը սպասարկելուց բացի: Հայաստանյան հասարակության և սփյուռքյան որոշ անիրազեկ շրջանակներ տակավին շարունակում են ուտել գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվող փաշինյանական խաղաղության տեսլականները և մյուս հարակից կեղծ գաղափարախոսական գարշահոտ արտանետումները, չհասկանալով սակայն, որ համաշխարհային ներկա զարգացումներում «խաղաղություն» կոչվածը ամենաշուտ փչացող ու ոչ հարգի ապրանքն է: Երեկվա ստորագրված փաստաթուղթը ոչ միայն ազդարարեց ամերիկյան ժողովրդավարության հերթական նախապատվությունը միջազգային ավտորատիզմին ու ցեղասպանություն իրականացնելու հակվածություն ունեցող ռեժիմին, այլև ԱՄՆ անկախության 250-րդ տարեդարձի նախաշեմին ամոթալի մի էջ արձանագրեց ամերիկյան ու համաշխարհային պատմության մեջ: Այսպիսի «անհամաչափ» փաստաթղթի ստորագրումը ազդարարում է նոր անցում համաշխարհային քաղաքականության մեջ, որտեղ գոլորշիանում են «մարդու իրավունքներ» և «ազգերի ինքնորոշում» հասկացությունները: Ամբողջ թափող գործողության մեջ է դրվում «մարդը մարդուն գայլ» հայտնի թեզը, որտեղ փոքրներն ու փոքրաթիվները, սեփական շահերն ու իրավունքները չգիտակցողները, դատապարտված են ոչնչացման, իսկ լավագույն դեպքում նրանց կվերապահվի այլոց շահերը սպասարկողների կարգավիճակ: Հետահայաց վերլուծելով վերջին մի քանի ամիսների ներհայաստանյան իրադարձությունները, հասկանալի է դառնում, որ վարչապետական «հեծանիվ շոուն», Մայր Աթոռի դեմ շինծու արշավը և մյուս սպասարկվող սրացումներն ընդամենը ժամանակ շահելու և փաշինյանական խաղաղության դիետայի վրա նստած բիոզանգվածին կերակրելու համար էր: Ու նրանք դա շարունակաբար ուտում են: Քաղաքական ընդդիմության պահով էլ իմ բոլոր կանխատեսումները ներկա դրածոների հետ համագործակցաբար ու փոխադարձ համաձայնությամբ գործելու առումով, լիովին արդարացան՝ վերոնշյալ դիտարկումները հաշվի առնելով: Ընդդիմությունը ներկա պահին փաշինյանա-քպական խունտայի գլխավոր հենարանն ու պատվարն է: Քարոզիչ, վերլուծաբան, քաղտեխնոլոգ կոչված սպասարկուների թափորին դեռ առիթ կունենանք հիշատակելու անուն առ անուն: Ինձ շատ են հարցնում են՝ հույս կա՞ արդյոք այսքանից հետո: Պատասխանում եմ՝ այո´ կա, այն տակավին մեր ձեռքերում է: Այդ հույսը չի մեռնի ու կդառնա մի նոր հնարավորություն միայն մի դեպքում. համաժողովրդական խստագույն պատժի կիրառում Հայաստանի Հանրապետությունում խարդախ ու հակապետական ճանապարհով իշխանությունը զավթած ու 2018-2025 թթ. հայկական պետական ու ազգային շահերի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունները իրականացրած անձանց ու նրանց սպասարկած ԲՈԼՈՐ անձանց դեմ: Համազգային ատյան պետք է գումարվի և ոչ ոք չպետք է խուսափի արդարադատութոյւնից: Դա է լինելու մեր հիմնական ու ազդու ուղերձը մեր շահերը ոտնակող անողներին: Ու նրանք կհասկանան թմբիրից արթնանալու ու գործելու մեր նպատակները: Կհասկանան ու հաշվի կնստեն: Անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձի նախաշեմին առաջարկում եմ միակ հնարավոր գործողության սցենարը՝ պետականության վերջնական կորուստը բացառելու համար: ՀՀ ազգային անվտանգության, զինված ուժերի ու ոստիկանության ավագ ու կրտսեր սպայակազմին եմ ցանկանում դիմել հետևյալ ուղերձով. Պարոնա՛յք սպաներ, Այն երկիրը, որին երդմնակալության արարողությամբ խոստացել եք ծառայել, այլևս գոյություն չունի: Այն ուղղակի դադարել է գոյություն ունենալ: Հենց Դուք կարող եք գրագետ իրականացված օրինական քայլերի ու գործողությունների արդյունքնում տալ աշխարհին այն ուղերձը, որ մենք կքված ու նվաստացած ապրելու երկիր չենք դառնալու: Մենք դեռ ունենք այդ ներուժն ու հնարավորությունը խստագույն պատժի ենթարկելով օտար ուժերի կողմից ներդրված և այդ ուժերի շահերը սպասարկող գործակալ-դրածոներին՝ ի ցույց դնել հայկական պատժող բազկի հնարավորությունները: Ժամանակն է հրապարակել այս օրգանիզմների հավաքագրման հետ առնչվող բոլոր գաղտնի տեսագրություններն ու փաստաթղթերը: Մի՛ հապաղեք ու մի՛ երկմտեք, քանզի արդյունքում ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ կկերտեք»։
ամոթալի մի էջ արձանագրվեց ամերիկյան ու համաշխարհային պատմության մեջ: