«Միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման չբարձրաձայնելու հարցերն են շտապ թղթին հանձնել». Արմինե Օհանյան
![]() 242 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 21:12 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լսում եմ վաշինգտոնյան ասուլիսը: Ինչ հարցնում են, ասում է՝ դետալները հետո պետք է հստակեցվեն, չենք կարող այսօր բոլոր հնարավոր իրավիճակները կանխատեսել, բայց ամեն ինչ արվելու է ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ: Խոսքը թուրքադրբեջանցիների կողմից միջանցքի օգտագործման մասին է: Բայց մենք գիտենք, որ նույնիսկ երբ հնարավոր բոլոր մանրամասները բանակցած են լինում, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում էր, չեն կարողանում դրանց իրականացումն ապահովել, հիմա ո՞վ կհավատա, որ չբանակցված հարցերում կարողանալու են հայկական շահը պահել: Կամ՝ ի՞նչ իմանաս՝ ինչ է հասկանում ինքնիշխանություն ասելով, մի մարդ, ով ամեն օր ՀՀ Սահմանադրությունն է խախտում: Տնտեսական օգուտների մասին խոսելիս էլ անորոշ թվարկում է՝ կլինի գազամուղ կամ գազամուղներ..., հայերը կարող են կարճ ճանապարհով Մեղրի գնալ... Ստացվում է՝ ոչինչ հստակեցված չէ, դետալացված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ-շտապ թղթին հանձնել: Մնացածը խաղաղության փուչ խոստումներ են՝ առանց հստակ երաշխիքների: Բայց եթե մի 5-6 տարի առաջ իր ասածներին դեռ հավատում էին, հիմա այլևս ո՞վ է հավատում մի մարդու, ով ցանկացած պահի կարող է ասել՝ փոփոխվող աշխարհում խոստումներից հետ կանգնելը ուխտադրժություն չէ: Ով կարծում է, որ ճկուն քաղաքականություն վարելը ճկուն կռուտիտներ անելն է: Ով ասում է՝ դա Նիկոլ Փաշինյանի շարասյունը չէր, այլ ՀՀ վարչապետի... Ով գտնում է, որ մեր զավակներին կոտորած, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին խոշտանգող, Հայաստանն Արևմտյան Ադրբեջան անվանող ոսոխի հետ կարելի է հաշտվել և նա իր խոսքի տերը կլինի»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
