«Արցախում հիմա «խաղաղություն» է. նույն սցենարը մոտենում է Սյունիքին». Հակոբ Հակոբյան
![]() 320 Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ., 01:06 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախում հիմա «խաղաղություն» է։ Բայց սա խաղաղություն չէ, այլ՝ լուռ դժբախտություն և քար լռություն՝ առանց հայերի։ Լռություն՝ դատարկված գյուղերում, գերեզմանացած հայրենիքով։ Այս իշխանությունը մեզ խոստացավ խաղաղություն, բայց բերեց հայրենազրկում։ «Խաղաղության օրակարգը» դարձավ Արցախի հանձնման ծրագիր։ Գերի մնացին մեր տղաները, տեղահանվեցին հարյուր հազարավոր մարդիկ, իսկ իշխանությունը լուռ համաձայնեց՝ ազատվելով Արցախից։ Այսօր նույն սցենարը մոտենում է Սյունիքին։ Նոր «ճանապարհներ», նոր զիջումներ, նոր լռություն։ Խնդիրը սահմանները չեն միայն։ Խնդիրը՝ արդյոք կլինե՞ն այնտեղ ապրող հայեր, երբ «խաղաղությունն» այնտեղ հասնի։ Փաշինյանը կառուցում է կեղծ խաղաղություն՝ անարժանապատվության և հպատակության հիմքով։ Բայց խաղաղություն չի կարող լինել այնտեղ, որտեղ չկա ազատություն, իրավունք և հողին կապված մարդ։ Արցախը եղավ նախադեպ։ Սյունիքը՝ գուցե հաջորդը։ Ժողովուրդը պիտի հասկանա՝ հայազրկված հողի վրա խաղաղությունը չի լինում»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
