Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դավաճանություն չէ՞, երբ երկրի ղեկավարը պատերազմի սկզբում արդեն որոշում է, որ պարտվել ենք». Արմեն Աղայան

«Դավաճանություն չէ՞, երբ երկրի ղեկավարը պատերազմի սկզբում արդեն որոշում է, որ պարտվել ենք». Արմեն Աղայան
138
Այսօր, 03:06

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Կիկոլին դավաճան են ասում, մարդը հիստերիկայի մեջ է ընկնում, հատկապես, երբ ակնարկում են, որ Սերժիկին առաջարկված հինգ միլիարդը ինքը վերցրել ու Արցախը ծախել է, կամ որ էն գլխից ներդրված գործակալ է եղել։
Հիմա ձեզ դրեք նրա տեղը։ Եթե իսկապես գործակալ լինեիք ու առավել ևս եթե դրա դիմաց շվեյցարական բանկում հինգ միլիարդ ունենայիք, ցնցումների մեջ կընկնեի՞ք։ Իհարկե ոչ։ Նախ որովհետև դա կմատներ ձեզ, և հետո, ասում են, թող ասեն, չէ՞ որ դա քո հաջողության պատմությունն է՝ հե՞շտ է մի ողջ ազգի այդպես խաբելը։
Իսկ եթե դուք ոչ մի հինգ միլարդ էլ չեք վերցրել, ոչ էլ երբևէ հավաքագրվել եք, ու դա ակնհայտ ու բացարձակ անհեթեթություն է, այդ դեպքում էլ դժվար թե քաղաքական բանբասանքից այսպես ցնցվեիք։
Միայն մեկ դեպք կա, որը նման հանգամանքներում մարդուն կարող է հիստերիկայի մեջ գցել ու դա նրա ներսում բուն դրած ծանր, աններելի մեղքի զգացումն է ու դրանից ձերբազատվելու հուսահատ փորձերը։ Ու երբ նրան թվում է, թե արդեն բոլորին ամեն ինչ բացատրել է, մեղքը ամբողջությամբ ուրիշների վրա բարդել է, անգամ պարտությունից հետո հանրային աջակցություն է ստացել, բայց դեռ ինչ-որ անկյունից լսվում է դա-վա-ճան, միանգամից զարթնում է ներսի մեղքի զգացումը ու սկսում է ձայնակցել՝ դա-վա-ճան, դա-վա-ճան։ Ու տիեզերական չափի հիստերիայի նոր չափաբաժինը պատրաստ է։
Սա այս կամ այն չափով վերաբերում է բոլոր կիկոլազգիներին։ Թերևս բացառություն են կազմում նրանք, որ մեղքի ներքին զգացում ընդհանրապես չունեն, որովհետև իրականում վաղուցվանից թուրքական առնվազն ազդեցության գործակալներ են եղել կամ նրանք, ովքեր ընդհանրապես թքած ունեն Արցախի վրա էլ, ցանկացած այլ ազգային հարցի վրա էլ և հիմա իրենց գործը իշխանությունից շահույթ ստանալն է։
Հիմա, եթե Կիկոլը դավաճան է, ապա ո՞րն է նրա կոնկրետ դավաճանությունը։ Ու այստեղ պետք է դիտարկել երկու մեկնարկային տարբերակ։ Ըստ մեկի Արցախը Հայաստան է և ազատագրված էր, ըստ մյուսի Արցախն անցյալում է, իսկ Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է և մենք այն ապօրինի գրավել էինք։ Կիկոլն ինքը պնդում է, որ ճիշտը երկրորդն է, բայց հայրենասիրությունը, որով ինքը վարակված է եղել անցյալում, մինչև 2020 թույլ չէին տալիս դա խոստովանել։
Բայց հայրենասիրական վարակը քրեական գործին չես կարի։ Եվ այսպես․
Եթե «Արցախը Հայաստան է և վերջ», ապա որևէ պարագայում Արցախի ճանաչումը թշնամի և ցեղասպան պետության կազմում ի՞նչ է։ Իսկ ի՞նչ անուն տանք, երբ երկրի ղեկավարը պատերազմի սկզբում արդեն որոշում է, որ պարտվել ենք, բայց հայտարարում է, որ ոչ մի պարագայում իրեն պարտված չի համարելու, շարունակում է ստորաբաժանումներ ու կամավորականներ ուղարկել զոհվելու իր պատկերացմամբ դատապարտված կռվում, որպեսզի հետո իրեն չմեղադրեն, որ չի դիմադրել, որպեսզի բավարար կորուստներից հետո հայտարարի, թե նոյեմբերի 9-ով 25 հազար զինվորի կյանք է փրկել, ու հետո մեղադրի նախկիններին, որ իր նշանակած գեներալները չեն կռվել, որ իր հակահետախուզությունը դավաճաններին չի հայտնաբերել, որ իր ՊՆ-ն չի ապահովել ժամանակակից սպառազինություն և որ զորահավաքի համակարգը չի աշխատել։ Ինչ ուզում ես հայտարարիր, ինչպես ուզում ես փորձիր արդրանալ, բայց պետության ղեկավարն է պարտության պատասխանատուն։ Բայց սա դեռ մի կողմ։ Իսկ ի՞նչ է պայմանավորվում մեր հերոսը նոյեմբերի 9-ին։ Նա բանակի կեսը և 100 հազար արցախցիներին պատանդ է թողնում ադրբեջանական շրջապատման պայմաններում։ Ով էլ դուրս էր եկել, համոզում է վերադառնալ։ Ձևական ներդրումներ է անում հադրութեցիներին ու մյուսներին տներով ապահովելու համար։ Զուգահեռաբար ճանաչում է այդ ամենը Ադրբեջանի կազմում։ Հետո էլ լկտիաբար հայտարարում է, թե Ստեփանակերտի ղեկավարությունն է լուծարել Արցախը, չի կռվել ու զենքը նվիրել է թշնամուն։ Սրան էլ ավեացնենք փախստականների նկատմամբ վերաբերմունքը, որոնք հայտնաբերեցին, որ Արցախը թեև Հայաստան էր, բայց իրենք անգամ ՀՀ քաղաքացի չեն։
Կարծում եմ այսքանը տեսած յուրաքանչյուրս, հենց Կիկոլի արած հայտարարության հիման վրա, որ Արցախը Հայաստան է, լիարժեք իրավունք ունենք նրան դավաճան համարելու։
Բայց քանի որ Կիկոլը հիմա հակառակն է պնդում, որ հայկական Արցախ չկա, որ Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, գործը քննենք նաև այդ տեսակետից։
Ու այստեղ ամեն ինչ պարզ է ու Կիկոլի տեղը ոչ թե Վաշիգթոնում է՝ Ալիևի կողքին, այլ Բաքվի դատարանում, որպես ռազմական հանցագործի, որը ոչ միայն չէր պատժել հարևան երկրի տարածքային ամբողջականությունը ոտնահարած ՀՀ նախկին ղեկավարներին, այլև ինքը շարունակել է նրանց հանցանքը, մեծացրել է «խանքենդի»-ի հանցավոր սեպարատիստների ռեժիմի ֆինանսավորումը և չորս զորակոչ երեխա է ուղարկել հարևան ինքնիշխան երկրի տարածք հանցավոր պատերազմի, որոնցից չորս հազարը հետո զոհվել են։ Էլ չհաշված Ադրբեջանի ընդերքը թալանելը, որի համար Հայաստանը դեռ պատասխան է տալու։ Բայց Արցախից հրաժարված Կիկոլն էլ պետք է պատասխան տա ու ոչ միայն Բաքվի, այլև Երևանի դատարանում՝ եթե Արցախը Հայաստան չէր, ինչո՞ւ նա հանցավոր պատերազմում անիմաստ զոհաբերեց հազարավոր տղերքի։ Ու նորից եմ կրկնում հայրենասիրությամբ վարակված լինելը մեղմացուղիչ հանգմանք չի կարող լինել»։

Աղբյուրը`   Արմեն Աղայան