Արարատ Միրզոյանը՝ Վաշինգթոնյան հռչակագրի մասին
![]() 150 Այսօր, 15:24 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին։ Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգթոնում հանդիպումների արդյունքները։ Պատասխան. Եթե կարճ, ապա Սպիտակ տանը տեղի ունեցածն, իհարկե, պատմական իրադարձություն էր։ Նկատի ունեմ նախևառաջ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։ Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգթոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։ Հարց. Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ Վաշինգթոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ են արվում փորձագետների, քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների կողմից։ Ինչպիսի՞ն է Ձեր ընկալումը։ Պատասխան. Բայց տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։ Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգթոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։ Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգթոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է»․ Հակոբ Բադալյան
9916:30«Ինչո՞ւ զարմանալ Փաշինյանի ստերից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից»․ Աննա Կոստանյան
3316:18Հռոմի պապը ողջունել է ստորագրված հռչակագիրը
16915:45«Ալիևին դժվար կլինի անտեսել Թրամփի խնդրանքը»․ Արտյոմ Երկանյան (տեսանյութ)
17015:30Արարատ Միրզոյանը՝ Վաշինգթոնյան հռչակագրի մասին
14915:24«Թրամփն ասում է, որ կխնդրի Ալիևին՝ ազատ արձակել 23 հայ քրիստոնյաներին»․ #FreeArmenianHostages (տեսանյութ)
26714:54«Ցանկացած զիջում կհանգեցնի նոր ագրեսիայի»․ Սիբիգա
18713:43«Վլադիմիր Վլադիմիրովիչին էսքան եմ ասել, բայց քո համար՝ էսքան»․ Արմեն Աշոտյան
24412:30