«Հայերը կարող են լինել հակաթուրք, եթե իրենց մեջքին կանգնած է որևէ գերտերություն». Արգիշտի Կիվիրյան
![]() 158 Այսօր, 17:54 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելիներս, եկեք մի բան հստակ բացատրեմ։ Հայերը կարող են լինել հակաթուրք, եթե իրենց մեջքին կանգնած է որևէ գերտերություն։ Դե, ավանդորեն սկզբում դա եղել է Ռուսական կայսրությունը, հետո Սովետական միությունը, հետո էլ ներկայիս Ռուսաստանը։ Հայերը, եթե չլինեին Սովետի կազմում, իրենք իրենցով ոչ միայն Եղեռնի եքա հուշահամալիր, այլ մի հատ հուշատախտակ չէին կարողանա դնել այդ կապակցությամբ։ Դրա համար էլ Հայաստանի առաջին հանրապետության առաջին ու վերջին ղեկավարները թուրքերի դեմը հլու հնազանդ էին իրենց պահում։ Իսկ երբ արանքում բրիտանացիների դրդմամբ Համո Օհանջանյանի կառավարությունը հրահրեց հայ-թուրքական վերջին պատերազմը, այն ավարտվեց հերթական աղետով ու Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Վերջին տարիներին, երբ ռուս-թուրքական հարաբերություններն ապրում էին բուռն ջերմացում, հայերի հակաթուրքականությունն էլ ռուսներին պետք չէր, եւ այդ կապակցությամբ հայերին թողեցին մեն- մենակ իրենց իղձերի ու խնդիրների հետ՝ Մոսկվան ու Անկարան միասին Կովկասն էին կիսում։ Հիմա երբ Մոսկվան իրեն զգում է հերթական անգամ գցված թուրքերի, եւ թուրքերի փոքր եղբոր, ադրբեջանցիների կողմից, նորից կարող է վերադառնալ հին նառատիվներին։ Ուղղակի եթե հայ ազգը խելք ունենա ու ունենա պատասխանատու էլիտա, վերջապես պետք ա հասկանա, որ ոչ թե պետք ա տառապել հակաթուրքականությամբ, կամ հակառուսականությամբ, այլ պետք ա ատամները սեղմած կառուցել հզոր պետություն, ավելացնել բնակչության թիվը, ստեղծել գիտություն, մրցունակ տնտեսություն, կառչած մնալ այս հողին, վերջապես գիտակցելով, որ մեր խնդիրները կարող ենք լուծել միմիայն մենք, ու ոչ մեկը անշահախնդիր չի գալու մեր մատից փուշ հանելու»: |
«Ռուսաստանը գրավել է որոշ կարևոր տարածքներ, և մենք կփորձենք մի մասը վերադարձնել». Թրամփ
8220:36«Դատավորը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը». Ռուբեն Մելիքյան
8420:18Մեդուզաները կաթվածահար են արել Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը
9920:12Դարդանելի նեղուցը փակ է հրդեհների պատճառով
11819:44«8-րդ հոդվածն ասում է՝ ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է». Արա Պողոսյան
12519:06«Անմիջապես հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է՝ որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
18918:48Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին՝ արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար
7118:12«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը». Լիաննա Գասպարյան
20118:00