Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին»․ «Մայր Հայաստան»

«Մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին»․ «Մայր Հայաստան»
145
Այսօր, 11:24

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը․ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության
Այսպես կոչված արևմտամետները հայտարարել են, որ ակցիա են պատրաստվում իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։
Այլ իշխանության պարագայում նման հակահայկական ուժերի և թուրքական 5–րդ շարասյան գոյությունը մեր քաղաքական դաշտում անհնար կլիներ: Սակայն օրվա իշխանության պարագայում այս ամենը, հայտնի պատճառներով, ոչ միայն հանդուրժվում է, այլ նաև փաստացի խրախուսվում:
Արցախը գրավելուց, Սյունիքի տարածքը վիճելի դարձնելուց, «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին, որից հետո Հայաստանի լիակատար հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին կդառնա ընդամենը տեխնիկայի հարց:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ռուսական ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները։ Ողբերգական կլինի, որ մեր հանրությունը հանդուրժի իր դեմ իրականացվող այս քայլը: Կրկնակի ողբերգություն է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի հետ փորձում են կրկնել այն, ինչ կատարվեց 110 տարի առաջ:
Գյումրիի քաղաքապետարանը, համապատասխան ուժային կառույցները պետք է օրենքով սահմանված կարգով կանխեն ռուսական ռազմաբազայի և վերջին հաշվով՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իրականացվող այդ թշնամահաճո ակցիայի կայացումը։
«Մայր Հայաստանն» իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը»։