Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՔՊ-ական խունտան անցել է երիտասարդների հավաքագրմանը»․ Հայկ Դեմոյան

«ՔՊ-ական խունտան անցել է երիտասարդների հավաքագրմանը»․ Հայկ Դեմոյան
291
Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ., 21:54

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի թիրախում երիտասարդությունն է
Վերջին մի քանի օրերի նախաձեռնությունները հուշում են, որ քպ-ական խունտան անցել է երիտասարդ կադրերի ու համակիրների հավաքագրմանը և երիտասարդության վրա ներգործելու նոր գործիքակազմերի մշակմանը: Խոշոր բիզնեսմեն ու հարկատու Զարեհ Սինանյանի գործուն մասնակցությամբ վերջերս գումարված Ազգային (?) երիտասարդական համաժողովին հաջորդեց Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը:
Մի խոսքով, աշխատում են:
Կոչս ուղղում եմ արժանապատվություն ու պատիվ ունեցող հայ երիտասարդներին.
Մի´ վերածվեք քաղաքական ու դավաճան գործարքների մեջ շրջանառվող մանրադրամի:
Մի´ վերածվեք լաբորատոր փորձարկումների համար օգտագործվող մկների ու ճագարների: Հենց այդպես են ձեզ դիտարկում նման լսարաններ հրավիրելով:
Մի´ մոռացեք, որ ձեր դեմքերն արձանագրվում են հոգեվարք ապրող դրածո իշխանավորների հետ և այդ արձանագրումից չեք մաքրվի ձեր ողջ կյանքում»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան