«Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ է իրականացվելու և փաստաթղթերի ստորագրումից հետո լուծվելու է հայ գերիների վերադարձի հարցը»․ Սիրանույշ Սահակյան
![]() 316 Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ., 18:30 «Միջազգային արձագանքի պետք է արժանանա Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների բացարձակ մեկուսացվածությունը․ Կարմիր խաչի գործունեությունը Ադրբեջանում փաստացի դադարեցված է»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ թեև իրավական առումով գրասենյակն իր ներկայությունը Ադրբեջանում կպահպանի մինչև սեպտեմբեր, սակայն բովանդակային գործունեություն իրականացնելու հնարավորություն չունի։ «Այս անձինք բացարձակ մեկուսի պայմաններում են պահվում, արտաքին աշխարհի հետ կապը բացառապես հեռախոսազանգերի միջոցով է իրականացվում, և նրանց ֆիզիկական վիճակը, հոգեբանական դրությունը դիտարկող որևէ անկախ մարմին գործունեություն չի իրականացնում։ Այլ տեղաշարժեր դատավարությունում չկան, դատական նիստերը նախանշված տեմպով ընթանում են, ելքը կանխորոշելի է։ Մենք բազմիցս նշել ենք, որ խնդիրը քաղաքական է, և հայ գերիներն իրապես ունեն պատանդի կարգավիճակ, քանի որ նրանց ազատ արձակումը կապված է քաղաքական օրակարգում առկա հարցերի լուծվածության աստիճանից։ Իսկ առաջնահերթություն ներկայացնող հարցը հենց խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը գերիների խնդրով ձևավորել է նոր լծակ, ինչը բազմիցս գործարկվել է։ Մեր գնահատմամբ՝ բացառապես այս գործընթացի համատեքստում, քաղաքական ճանապարհով է հնարավոր լինելու 23 հայերի ազատ արձակումը»,- նշել է Սահակյանը։ Նա նաև ընդգծել է, որ հաշվի առնելով օգոստոսի 8-ին Վաշինգթոնում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման հանգամանքը, այս փուլում բարձր է գնահատում գերիների վերադարձի հավանականությունը։ «Թրամփի անձնական ներգրավվածությունը կա, ուղղակիորեն հարցն ուղղվել է, և Թրամփը հրապարակային պատրաստակամություն է հայտնել այս խնդրով դիմել Ալիևին։ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ է իրականացվելու և փաստաթղթերի ստորագրումից հետո լուծվելու է հայ գերիների վերադարձի հարցը։ Մտահոգությունները կարող են կապված լինել այն հարցի հետ, թե վերադարձը տեղի կունենա փուլային տարբերակով, թե՞ բոլոր 23 գերիները միանգամից կհայրենադարձվեն։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը գնա փուլային տարբերակի»,- հավելել է Սահակյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
