«Նիկոլն անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», թե «Մելանյա Թրամփի տրուսիկ», դա միջանցք է, որի վրա ՀՀ-ն չունի իշխանություն»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 256 Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ., 22:48 «Որևէ ադեկվատ քաղաքական ուժ և քաղաքացի չի կարող դեմ լինել խաղաղությանը, բայց որքանո՞վ է նախաստորագրված 17 կետանոց համաձայնագիրը խաղաղության մասին և որքանով այն կապ ունի խաղաղության հետ։ Այս համաձայնագրի հիմնական հաղթողն Ադրբեջանն է, հիմնական զոհը Հայաստանն է և հիմնական «փիարշիկը» ԱՄՆ նախագահ Թրամփն է, ով կստանա իր երազած խաղաղության մրցանակը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Խաղաղության համաձայնագիրն» արդեն նախաստորագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից։ «Ադրբեջանը ստանում է իր պապերի երազանքը՝ «թուրանի ճանապարհը»՝ միջանցք, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, լուծարվում է պատժամիջոցների 907-րդ բանաձևը, որը բացառում էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը, լուծարվում է Մինսկի խումբը, որը դեռ կարող էր հնարավորություն տալ լուծել արցախցիների՝ Արցախ վերադառնալու լեգիտիմ խնդիրը։ Այսինքն՝ Ադրբեջանը ստանում է առավելագույնը, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը։ Հայաստանը ոչինչ չի ստանում»,- նշեց Զոհրաբյանը։ Նրա դիտարկմամբ՝ պարզ չէ, թե ինչ տարածքներով կամ որ քարտեզներով են ճանաչվելու ՀՀ սահմանները․ «Իսկ Փաշինյանը ափալ-թափալ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ կիլոմետրերով՝ ներառյալ Արցախը, բայց որևէ փաստաթուղթ չկա, թե Ադրբեջանը ինչ սահմաններով է ճանաչում ՀՀ-ն, պետք է լինի հստակ քարտեզ, որ մանևրելու տեղ չունենան»։ Անդրադառնալով օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգթոնյան հռչակագրին, Զոհրաբյանը նշեց․ «Ստորագրվեց հռչակագիր, որով Հայաստանի սուվերեն տարածքը՝ 42 կմ-անոց միջանցքը 99 տարով արտապատվիրակվեց ԱՄՆ-ին․ հիմա Նիկոլը դրա անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», թե «Մելանյա Թրամփի տրուսիկ», դրանից միջանցքի գաղափարը չի փոխվի․ դա միջանցք է, որի վրա ՀՀ-ն չունի սուվերեն իշխանություն։ Ադրբեջանի պայմանն ընդունված է, որ այդ 42կմ-ում որևէ ադրբեջանցի չպետք է տեսնի հայ մաքսավորի դեմք․․․ Ալիևը ստորագրել է, որովհետև այդ միջանցքի փայատեր է»։ Զոհրաբյանը՝ հավելեց, որ նվաճված խաղաղություն չի լինում, խաղաղությունը լինում է հավասար պայմաններում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
