«Հայաստանին բացահայտ դարձնում են թուրքերի ստրուկը»․ Նաիրա Կարապետյան
![]() 195 Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ., 23:18 «Վաշինգթոնյան հանդիպումը և Վաշինգտոնում կնքված փաստաթուղթն այն մեծ կարևորությունը չունեն, որը փորձեց տրվել հայաստանյան դաշտում: Վաշինգթոնում տեղի ունեցավ քայլիստների համար անհավանական բան՝ Փաշինյանն ընդունվեց ամենաբարձր մակարդակով, եղան մի քանի այլ ոլորտի համագործակցության նախանշումներ, ինչը ՔՊ-ի համար քարոզչության մեծ դաշտ է բացում՝ փորձելու վերականգնել վերջին շրջանի իրենց գահավիժած հեղինակությունը»,- «168Ժամ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի շրջադարձը դեպի ԱՄՆ, ԱՄՆ-ին որպես «Զանգեզուրյան միջանցք»-ի կնքահայր ներկայացնելը և «Խաղաղության խաչմերուկի» կտրուկ անվանափոխությունը խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր երբեմնի հովանավորներին և հիմա փորձում է հեղինակության վերականգնում անել և նախագահ Թրամփի փառասիրության վրա խաղալով՝ վերադարձնել իր լեգիտիմության կորցրած տոկոսները: «Երբ կարդում ես եռակողմ փաստաթուղթը, տեսնում ես, որ կողմերից առնվազն երկուսը ստացան շահեկան կետեր, իսկ Հայաստանը չստացավ ոչինչ, փոխարենը՝ ստացավ Նիկոլ Փաշինյանը․․․ Ալիևը հերթական փաստաթղթի վրա ֆիքսված ստացավ այն, ինչ իրեն պետք էր, Թրամփը ստացավ իր անունը կրող ուղի, Նիկոլ Փաշինյանը ստացավ թուղթ, որով խնդրելու է քաղաքացիների քվեն․․․ Այն, ինչ այսօր անում են իշխանությունները, ոչ թե Հայաստանը դարձնում է ինքնիշխան, ոչ թե պոկում ՌԴ ստրկությունից և գերությունից, ինչպես ասում են, այլ Հայաստանին բացահայտ սարքում են ստրուկ, այն էլ ում ստրուկը՝ դարավոր թշնամի թուրքերի ստրուկը: Սա սարսափելի է ուղղակի»,- ընդգծեց Կարապետյանը։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
