Սպասում են` մարդիկ սթափվեն․ «Հրապարակ»
![]() 250 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Վաշինգտոնյան համաձայնագրից հետո էլ հայաստանյան ընդդիմության անդորրը չխախտվեց՝ մեկ-երկու հերթապահ հայտարարությունով արձանագրեցին, որ իշխանությունն ապազգային փաստաթուղթ է ստորագրել, նոր զիջումների է գնում, Սյունիքով միջանցք է տալիս, և կրկին դիրքավորվեցին դիտորդի կարգավիճակում։ Ընդդիմադիր ճամբարներից մեկի մեր աղբյուրն ասաց, որ իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ իրենք տանուլ են տվել այս պայքարը, և անիմաստ էր որևէ քայլ անելը: Հիմա սպասում են, որ քարոզչական գերդոզան անցնի, մարդիկ սթափվեն, և ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը խաղաղություն չի բերում, և սա հերթական կապիտուլյացիան է։ Բացի այդ, լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում Սամվել Կարապետյանի թիմում, կուսակցական գրասենյակներ են վարձակալում, մոբիլիզացնում, ռեսուրսներն են հաշվում, որպեսզի սեպտեմբերից ակտիվանան։ Սրանով պայմանավորված է նաեւ որոշ ընդդիմադիրների պասիվությունը, սպասում են առաջին ջութակին, որ հետո նվագակցեն։ Ի դեպ, երեկ Կարապետյանը հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, որը «դառնալու է այն հենքը, որի վրա կձեւավորվի նոր քաղաքական ուժը»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
