«Եթե ճանապարհը դառնում է պայմանագրի կետ, այն դուրս է գալիս քո վերահսկողությունից»․ Գագիկ Աղաջանյան
![]() 232 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 09:54 «Կարծում եմ՝ միջազգային որևէ համաձայնագրում, պայմանագրում, հռչակագրում չպետք է դրվի հաղորդակցությունների, ճանապարհների հարց»,- 168-ի եթերում նման կարծիք է հայտնել «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: «Ես դեմ եմ արտահայտվել նաև 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ համաձայնագրի 9-րդ կետին, որի համաձայն՝ «Զանգեզուրի միջանցքը» պիտի վերահսկեր ռուսական ФСБ-ն։ Հարցը Ռուսաստանը չէր, այլ այն, որ եթե քո ճանապարհը դառնում է պայմանագրի կետ, այն դուրս է գալիս քո վերահսկողությունից։ Հարցն այն չէ, թե այդ տարածքն ում է անցնում․ հողը հայկական է, բայց մեր վերահսկողությունից դուրս է։ Հիշեք Մոնտրոյի 1936 թվականի կոնվենցիան՝ նեղուցների կարգավիճակի հարցում սևծովյան երկրների իրավունքների ճանաչման մասին, որը բոլոր երկրների առևտրանավերին վերապահում է ազատ անցում նեղուցներով թե՛ խաղաղ, և թե՛ ռազմական ժամանակաշրջանում։ Թուրքիան պարտավորվել է պահպանել միջազգային ծովային իրավունքի սկզբունքները։ Եվ Թուրքիան այլևս ոչինչ չի կարող անել, քանի որ գործում է կոնվենցիան: Այլ բան է, երբ դու ճանապարհը հանձնում ես, ու այլևս դրա հետ կապ չունես, մեկ այլ բան, երբ տվյալ հատվածը հանձնում ես վերահսկողության, սակայն երկու կողմերում դու ես։ Մեր դեպքում այս համաձայնագրում, ըստ տեքստի, առաջնայնությունը տրված է ոչ թե Զանգեզուրի միջանցքի բացմանը, այլ առհասարակ կոմունիկացիաների բացմանը։ Եթե խոսքը զուտ Միջանցքի բացմանն է վերաբերում, այդտեղ որևէ օգուտ չկա Հայաստանի համար, բայց եթե առհասարակ բոլոր կոմունիկացիաների բացման մասին է խոսքը, ապա դա լրիվ այլ պատմություն է։ Ճանապարհները պետք բացվեն, բայց ոչ միակողմանի։ Վաշինգտոնյան Հռչակագրի 3-րդ կետն այդ հույսը տալիս է, եթե խոսքը միայն Զանգեզուրի միջանցքի մասին չէ»,- ասել է Աղաջանյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
