«Իրատեսական ճանապարհը ընտրություններն է»․ Նարեկ Կարապետյան
![]() 172 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 17:18 «Դուք ասում եք, որ ապաքաղաքական շարժում եք սկսել․ եթե ապաքաղաքական է, ինչպե՞ս եք քաղաքական լուծումներ տալու»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հարց ուղղվեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանին։ Կարապետյանը պատասխանեց․ ««Մեր ձևով» շարժումը ապաքաղաքական է։ Ապաքաղաքականության նպատակն է, որ բոլոր մասնագետները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց տեսակետները՝ այս կամ այն ոլորտի բարեփոխումների հետ կապված։ Եթե դա քաղաքական շարժում լինի, մարդիկ կունենան նախնական մտավախություն, որ քաղաքական պրոցեսին են մասնակցում։ Որպեսզի մենք մեր ազգի բոլոր հետաքրքրված ու արհեստավարժ մասնագետներից կարծիքներ, առաջարկներ ստանանք, թե ինչ բարեփոխումներ պետք է արվեն մեր երկրում, պետք է առաջինը ստեղծենք ապաքաղաքական շարժում, որն էլ ներկայացնի այն առաջնահերթությունները, որ պետությանը պետք է փոփոխությունների համար, որից հետո կգա քաղաքական հանգուցալուծումը։ Մենք պետք է առաջարկ ունենանք մարդկանց։ Հանգուցալուծումն է քաղաքական հայտարարությունները լինելու»։ Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ հասարակությունը փողոոցային պայքարից հիասթափություն ունի։ «Կարծում եմ՝ մեր քաղաքական պրոցեսների մեջ ամենաիրատեսական ճանապարհը ընտրություններն է։ Մենք պետք է գնանք ժողովրդավար ընտրությունների»,- հավելեց նա։
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
