«Պատահական չէ Փաշինյանի «թշերը քաշելու» պրոցեսը․ փորձում են պայմանավորվածությունների պրոցեսն ամբողջացնել»․ Տիգրան Աբրահամյան
![]() 257 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 22:24 Իշխանությունը ՀՀ-ի համար պատմական հաջողություն է համարում Սյունիքի ճանապարհի՝ ԱՄՆ վերահսկողության ներքո անցնելը, բայց թե իրական հողի վրա ինչպե՞ս է լինելու երթևեկությունը, ո՞վ է վերահսկելու, պատասխան չունեն։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անդրադառնալով իշխանության հավաստիացումներին, թե դա լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման պայմաններում, պատգամավորը նշեց․ «Կարծում եմ և՛ ԱՄՆ նախագահը, և՛ ինչ- որ առումով նաև Ադրբեջանի նախագահը փորձում են ՀՀ իշխանության դեմքը փրկել, երկուսին էլ ձեռնտու չէ, որ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկվի այն աստիճանի, որ մեր երկրում տեղի ունենան ներքաղաքական փոփոխություններ։ Փորձելու են ամեն կերպ փրկել Նիկոլ Փաշինյանի դեմքը, որովհետև դրանից է կախված՝ այս գործընթացը, իրենց նախանշած տրամաբանությամբ կավարտվի՞, թե՞ ոչ»։ Աբրահամյանի դիտարկմամբ՝ Փաշինյանին արհեստական կշիռ են տալիս, քանի որ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ պայմանավորվածությունները կարող են տապալվել՝ նաև երրորդ երկրների միջամտության պայմաններում։ «Եվ այս դեպքում պատահական չէ, որ Փաշինյանի հետ տեղի է ունենում «թշերը քաշելու» պրոցեսը, որովհետև խնդիր կա նրան ամեն գնով պահել առաջին պլանում, ցույց տալ, որ իբրև թե Փաշինյանի հաջողությունները հայ ժողովրդի հաջողություններն են և փորձել պայմանավորվածությունների պրոցեսն ամբողջացնել»,- ընդգծեց պատգամավորը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
