«Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցում». փորձագետ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են ուղղակիորեն համաձայնության գալ ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հանկուկի արտասահմանյան ուսումնասիրությունների համալսարանի ռուսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ջե Սունգ-հունը։
Պրոֆեսորը շեշտել է, որ Ռուսաստանը, քննադատելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը, միշտ նշել է, որ «դուք չեք կարող ապահովել ձեր անվտանգությունը ուրիշի անվտանգության հաշվին»։ Թրամփը նույնպես կասկածանքով է մոտենում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը կազմակերպությանն անհնար է։
Մասնագետի խոսքով, չնայած Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը պահանջում է Կիևի համաձայնությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը կարող է լուծվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։
«ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են ուղղակիորեն համաձայնության գալ», - ասել է նա։
Կրեմլը և Սպիտակ տունը անցյալ շաբաթ հայտարարել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Երեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ գագաթնաժողովը կանցկացվի Անքորիջում։ CNN-ը, հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյաներին, հաղորդել է, որ հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
198Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
99Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
135Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18005.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19405.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43802.10.2026, 13:06