«Հայաստանի պատմություն» տերմինը ծնվեց Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող Նիկոլ Փաշինյանի ձեռամբ». Լևոն Տեր-Պետրոսյան
![]() 118 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 19:24 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է․ «Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով: «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ Հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն: Այդ պարագայում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց դրա շուրջ ներկայումս ընթացող բանավեճը: Պատասխանը շատ պարզ է՝ առհասարակ պատմությունից և մասնավորապես Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող և իրեն ամենագետ համարող փառավոր անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, այն էլ՝ Ադրբեջանից կրած ջախջախիչ ու նվաստացուցիչ պարտությունից հետո: Հիշեցնեմ, թե տարիներ առաջ Ալիևի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինչպես էր կմկմալով հպարտանում Տիգրան Մեծի նվաճումների իրողությամբ: Գավառականության ավելի ցայտուն և ամոթալի դրսևորում դժվար էր պատկերացնել: Իսկ թե ո՞րն է Փաշինյանի մտավարժանքներին հաճոյանալու՝ հիշյալ հոդվածագրի մոտիվը, չարժե, իհարկե, դրան անդրադառնալ: Նրա գործընկեր պատմաբաններն արդեն հիմնավորապես արձագանքել են այս հարցին»: Աղբյուրը` Լևոն Տեր-Պետրոսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
