Հովիկ Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. «Հրապարակ»
![]() 153 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»՝ ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին: «Գիրքը լինելու է ինքնակենսագրական, և հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ամիսներ առաջ մեզ ասել էր Աղազարյանը, որի հեռախոսը քննչական գործողությունների ժամանակ ապօրինի առգրավել էին: Հիշեցնենք նաև, որ Աղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ մերժեց Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Երեկ տեղեկացանք, որ Աղազարյանն ավարտել է գիրքը, այն ավելի քան 300 էջանոց է լինելու: Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում: Նա Փաշինյանին համեմատել է Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասում՝ «վատ Վազգենի», ավելի ճիշտ՝ Վազգենի վատ կողմերի հետ, թե ինչպես վերջինիս շրջապատը, ստրկաբար հնազանդվելով, Վազգենից վատ Վազգեն կերտեց։ Գիրքը տպարան կուղարկվի սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին էլ Աղազարյանը գրքի շնորհանդեսը կկազմակերպի»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
