Արցախցի կնոջը խոստացել են խոշոր չափի դրամական օգնություն՝ դրա դիմաց պահանջելով 80 հազար դրամ

Օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ծովինար Դ․-ն հայտնել է, որ օգոստոսի 8-ին «Facebook» սոցիալական կայքով «Նոր Արցախ» խմբում «Անուշ Բալասանյան» օգտատերը հայտարարություն է տեղադրել, որում նշված է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար ինքը կարող է օգնել և իրեն տրամադրել է վերոնշված հեռախոսահամարը, որի « WhatsApp» հավելվածի միջոցով ինքը կապ է հաստատել և իրեն պատասխանել է մի տղամարդ ով ներկայացել է Երևանի բնակիչ 48-ամյա Զաքար Գևորգյան և տրամադրել է իր անձնագրի լուսանկարը, հայտնելով, որ կարող է օգնել կազմակերպության միջոցով 1 մլն 200 հազար դրամ գումար ստանալ, սակայն նշված գումարը ստանալու համար իրեն պետք փոխանցի 80 հազար դրամ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը, հավատալով խոստմանը, փոխանցել է գումարը և տղամարդը իրեն օգոստոսի 9-ին կանչել է Երևան քաղաքի «Կոնվերս» բանկ, ինչից հետո վերջինս արգելափակել է իր համարը և չի պատասխանել հեռախոսազանգերին։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
8310:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
181Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
217Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
423Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
658Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
758Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
488Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30920.07.2026, 23:48