Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ալյասկայում հավասարը հավասարի հետ հանդիպում էր»․ Նարինե Կիրակոսյան

«Ալյասկայում հավասարը հավասարի հետ հանդիպում էր»․ Նարինե Կիրակոսյան
151
Այսօր, 15:24

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի և Պուտինի հանդիպումը կարելի է ցուցադրական ձեռնարկի վերածել, որտեղ մեր մոլորակի երկու գերտերության ղեկավարներ հարգանքի ձևաչափով են իրար ողջունում։
Հանդիպումը հատուկ այնպես էր կազմակերպվել, որ Թրամփի և Պուտինի ինքնաթիռները միաժամանակ վայրէջք կատարեին, միաժամանակ կարմիր գորգով իրար մոտենիային, իրար ձեռք սեղմեին և երկուսով մեկ մեքենա նստելով, մեկնեին բանակցությունների կայանատեղին։
Ալյասկան հենց այնպես չէր ընտրվել։ Հանդիպման օրն էլ նշանակալից էր, Պուտինն էլ Թրամփի հանդիպումից հետո այցելեց սովետական օդաչուների գերեզմանը, խոնարհվեց զոհվածների առաջ։ Նախատեսված էր, որ կգնա Ուղղափառ եկեղեցի ևս։
Ի դեպ Պուտինն առաջին ռուս ղեկավարն է, ով Ալյասկան Ամերիկային վաճառելուց հետո ոտք դրեց այդտեղ։
Եվ 4 տարուց ավել ՌԴ-ն ու ԱՄՆ-ի ղեկավարներն իրար հետ չէին հանդիպել։
Ու չմոռանանք, որ Հայաստանի վարչապետի աթոռը Նազարի բախտով ստացած Նիկոլ Փաշինյանը ժամանակին թքեց միջուկային գերպետության ղեկավարի երեսին, հետո ստացավ պատերազմ, Արցախը հանձնեց, Հայաստանի սահմանները փոքրացրեց, հետո ամեն գնով ցանկացավ Ռուսաստանի հակառակորդ համարվող ԱՄՆ-ի նախագահին հանդիպել։
Եվ այդ գինը եղավ «հանուն ոչնչի» Ամերիկային Սյունիքը 99% տարով ծախելը։
Ալյասկայում հավասարը հավասարի հետ հանդիպում էր և մնացած մանր-մունր երկրները, ինչպես որ Հայաստանն է պետք է հասկանան, որ նիկոլի նման ճիճու ընտրելով ՌԴ-ի, կամ ԱՄՆ-ի կողմից կարող են ցանկության դեպքում մեկ վայրկյանում կուլ գնալ մեկ համփով։ Իսկ մեզ առայժմ, ըստ էության, խնայում են։ Ի դեպ ասուլիսի վերջում Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա, իսկ ԱՄՆ-ի ղեկավարն ասել է․
«Շատ հետաքրքիր հրավեր է։ Ինձ երևի քննադատեն, բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է»»։