«Մեզ ամենից շատ կհուզի հարցը, թե արդյո՞ք Ալյասկայում եղել է Հարավային Կովկասի թեման»․ Հակոբ Բադալյան
![]() 233 Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 16:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մեզ բնականաբար ամենից շատ կհուզի հարցը, թե արդյո՞ք Ալյասկայում եղել է Հարավային Կովկասի թեման: Իմ կարծիքով՝ այդ հարցը Ալյասկայում չէր կարող արժանանալ շատ, թե քիչ էական քննարկման: Եթե հաշվի առնենք այն, որ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ, իսկ ավելի ստույգ ասվում է 2 ժամ 45 րոպե, ապա կարծում եմ այդ ժամանակահատվածի համար կային շատ ավելի առանցքային ու մասշտաբային հարցեր, որոնք հրատապ են երկու կողմի համար էլ: Սակայն, անգամ այդ պարագայում, հանդիպման ընդհանուր մթնոլորտն ու «ոգին» անկասկած ազդեցություն ունենալու է Կովկասում իրադարձությունների զարգացման տրամաբանության վրա: Եթե դիտարկենք, որ Թրամպի ու Պուտինի այս հանդիպմանը չեղավ որևէ պատմական համաձայնության ազդարարում, բայց նաեւ չնշմարվեց կոնֆրոնտացիա, կարող ենք եզրակացնել, որ այդպիսին մենք չենք տեսնի նաև Կովկասում: Այդ իմաստով, շարունակում եմ կարծել, որ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցածը գործնականում եղել է Ալյասկայի հանդիպման համաձայնեցումը հասունացրած եւ ամբողջացրած փաթեթի մաս»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
