«Եթե այդ ճանապարհով անցնող ադրբեջանցիները կրակեն մեր գյուղի վրա, ո՞վ է վերահսկելու»․ Արման Աբովյան
![]() 316 Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ., 00:36 «Վաշինգթոնյան փաստաթղթում գրված է, որ ԱՄՆ-ն ստանում է իրավունք՝ ՀՀ հարավում իրականացնել լուրջ, համակարգային ներդրումային ծրագրեր և դրա շրջանակներում ենթակառուցվածքներ պետք է կառուցի․․․ Իսկ ո՞վ է ֆիզիկապես վերահսկելու Ադրբեջանի քաղաքացիներին կամ այլ քաղաքացիների, որոնք մտնելու են Հայաստանի տարածք և դուրս են գալու»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ «Հեքիաթներ են պատմում, թե իբր այդ ամենը ՀՀ սուվերենության շրջանակներում է իրականացվելու։ Ստում են․․․ Սյունիքի թեման նոր է բացվել, եթե դու արտապատվիրակում ես քո տարածք մուտք գործող մարդկանց և բեռների վերահսկումը, ապա հայ սահմանապահը և մաքսավորը վերահսկելո՞ւ են, ստուգելո՞ւ են այդ ճանապարհով անցնող բեռները․․․ Օրինակ՝ ադրբեջանցիներն ավտոբուսով անցնելիս լինեն, 3 հոգի ավտոմատով կրակեն գյուղի վրա․․․ Ո՞վ է վերահսկելու։ Կամ հայ պարեկը իրավունք կունենա՞ ադրբեջանցի վարորդին ասելու՝ բացի՝ տեսնեմ՝ ի՞նչ ես տեղափոխում»,- նշեց Աբովյանը։ «Ձեր տան բանալին արտապատվիրակում եք ուժեղ հարևանին, որ նա դուռը բացի, որ ձեր մյուս հարևանը, որ ձեր բարեկամներին սպանել է, ձեր տունը գրավելու դոկտրին ունի, հանգիստ գնա ու գա»,- պարզաբանեց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
