««Խաղաղություն բերողին» նախ «պատերազմ բերելու» համար էին բերել»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() 209 Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 14:30 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նա ով 2025-ի օգոստոսի 8-ին 100 տարով տվեց միջանցք, դրանից առաջ 2024-ի դեկտեմբերին խոսում էր 100 տարով պետության գոյությունը երաշխավորելու հնարավորությանը մոտ լինելու մասին: Համընկնու՞մ, չեմ կարծում: Դրանից առաջ 2022-ին խոսում էր 50-100 տարով ՀՀ-ի գոյությունը քիչ, թե շատ երաշախավորելու մասին. լիրիկական պոպուլիզմը չմեջբերեմ: Սա էլ է՞ համընկնում, ևս չեմ կարծում: Դրանից առաջ 2021-ին Սյունիքում ըստ մամուլի հրապարակումների փակ հանդիպումներում հայտարարում էր «Եթե չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»ի մասին: Սա ևս համընկնում չէ, այլ արդեն շուրջ չորս տարի «պատերզամի և խաղաղության» հորիզոնականներում ձեր վախերով ձեզ կառավարելու հստակ քաղաքական վարժություն: Դրանից առաջ 2020-ին պատերազմ էր այդ «միջանցքի» գլխավոր և ամենաէական խոչընդոտ Արցախի կործանման համար: Այո հստակ վերացման և կործանման, որպես խոչընդոտ: Այն, որ դա խոչընդոտ էր, ապացուցում է այսօրվա քաղաքականությունը Արցախ երևույթի ու բառի նկատմամբ: Երբ դուք զարմանում եք, թե ինչո՞ւ է այս իշխանությունը ուրանում Արցախն ու հրաժարվում նույնիսկ բառից էլ չեմ ասում պահանջատիրությունից ապա արեք մեկ տրամաբանական վարժություն, որը կոչվում է՝ ի՞նչ պետք է անել միջանցք տալու համար և խոչընդոտը վերացնելու համար: Համոզված եմ պատասխանը հետևյալն է՝ կործանել խոչընդոտը և մոռանալ այն: Սա էլ էր պատահականությու՞ն: Վստահաբար ոչ, որովհետև այդ պատերազմի համար պատրաստ էր ամեն բան, պարտության համար ևս: Դրանից առաջ 2018-ի հոկտեմբերից 2019-ի սեպտեմբեր Բոլթոն-Փաշինյան սերտ շփումներն էին: Ով է Բոլթոնը և ի՞նչ էր ուզում Արցախից հերիք է ա Արցախ, Բոլթոն, Մեղրի բառերը միասին google անել և պատկերը ձեզ պարզ կլինի: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
