Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմել է դեսպանատներին

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմել է դեսպանատներին
104
Այսօր, 15:00

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։
Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին և ծավալներին, ինչպես նաև բացահայտվել են այդ հետապնդումների շարժառիթները։
Միաժամանակ առաջարկվել է նաև ընդունելության ձևաչափով առավել մանրամասն ներկայացնել իրականացվող հետապնդումների փաստաթղթային ապացույցները, փաստական և իրավական մանրամասները։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ․ օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում»։