Ռուսաստանի չորրորդ խոշոր նավթավերամշակման գործարանն է դադարեցրել աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի պատճառով

«Ռոսնեֆտ»-ի «Սիզրան» նավթավերամշակման գործարանը (Սամարայի մարզ) դադարեցրել է նավթի վերամշակումը օգոստոսի 15-ին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից հարձակման ենթարկվելուց հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն, հարձակումը վնասել է երկու հիմնական նավթավերամշակման բլոկներից մեկը՝ AVT-6-ը, որը կազմում է գործարանի հզորության 70%-ը (օրական 17,1 հազար տոննա)։
Վերանորոգումները կշարունակվեն առնվազն մինչև այս ամսվա վերջ։ Նրանց խոսքով, գործարանը կարող է փորձել գործարկել երկրորդ բլոկը (AVT-5)՝ օրական 7,1 հազար տոննա հզորությամբ։
«Սիզրան» նավթավերամշակման գործարանը, որի տարեկան հզորությունը 8,5 միլիոն տոննա է, դարձել է չորրորդ խոշոր նավթավերամշակման գործարանը, որը դադարեցրել է արտադրությունն անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։
«Ռոսնեֆտ»-ի Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ դադարեցրել է վառելիքի արտադրությունը օգոստոսի 2-ին, Սարատովի նավթավերամշակման գործարանը՝ օգոստոսի 11-ին։ Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ «Լուկոյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի հարավում ամենամեծն է և երկրի 10 լավագույններից մեկը, դադարեցրել է նավթի ընդունումը։
Բացի այդ, օգոստոսի 2-ից Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որը «Ռոսնեֆտ»-ի ամենամեծն է և վառելիք է մատակարարում Մոսկվայի մարզին, դադարեցրել է իր հզորության կեսը։ Սլավյանսկի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանները նույնպես ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Լիովին կանգնեցված նավթավերամշակման գործարանների ընդհանուր հզորությունը, ըստ The Moscow Times-ի, կազմում է 38,3 միլիոն տոննա, որը կազմում է Ռուսաստանում անցյալ տարի նավթավերամշակման ընդհանուր ծավալի 14%-ը (267 միլիոն տոննա, ըստ Reuters-ի)։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
198Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
99Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
135Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18005.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19405.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43802.10.2026, 13:06