«Պուտինը չպետք է ժամանակ ձգի». Գերմանիայի արտաքին գործերի նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորինս շուտ երկկողմ բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ և զգուշացրել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: Նա այս մասին ասել է երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, Զագրեբում իր խորվաթ գործընկեր Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ հանդիպման ժամանակ։
«Եթե նախագահ Պուտինը կարծում է, որ կարող է ժամանակ ձգձգել, ապա սխալվում է», - ասել է Վադեֆուլը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի, և այդ պատճառով Եվրոմիությունը պատրաստում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Վադեֆուլը շեշտել է, որ այժմ ամեն ինչ կախված է Պուտինից. նա պետք է ապացուցի իր պատրաստակամությունը՝ աշխատել Ուկրաինայում պատերազմում արդար խաղաղության հասնելու համար: «Ինչպես երևում է, դրա վերաբերյալ լուրջ կասկածներ կան», - հավելել է նախարարը՝ նշելով, որ Կիևն արդեն մեկ քայլ առաջ է գնացել՝ համաձայնվելով խաղաղ բանակցությունների առանց լրացուցիչ նախապայմանների։
Նախարարը նաև ընդգծել է. «Մեկ բան պարզ է՝ ուկրաինացիների մեջքի ետևում բանակցություններ չեն ընթանա: Սա մեր ընդհանուր եվրոպական խոստումն է»։ Ուկրաինան կարող է վստահ լինել, որ «մենք կշարունակենք նրան տրամադրել քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն»։ Իր հերթին Գրլիչ-Ռադմանը վստահեցրել է Կիևին Եվրոպայի կողմից շարունակական աջակցության մասին:

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24