Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ»
![]() 102 Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ի սկզբանե էլ պարզ էր, որ այն, ինչ փաշինյանական իշխանություններն անում են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եւ ՀԷՑ-ի հետ կապված, բացահայտ քաղաքական գործընթաց է: Նմանապես ակնհայտ է, որ զուտ քաղաքական ու «նախընտրական» ենթատեքստ ունի նաեւ այն ամենը, ինչ կատարում են ՀԷՑ-ի առումով: Ու իշխանությունները դա չեն էլ թաքցնում: Իրենց «փորացավը» էներգամատակարարման կամ ընկերության աշխատանքի բարելավումը չէ: Հիմնական նպատակը դրա քպացումն է: Այնպես, ինչպես անցած տարիներին համատարած քպացրել են բուհերը, դատարանները, ոստիկանությունը, քննչական մարմինները, պետական եւ համայնքային կառույցները, դպրոցները, բուժհաստատությունները, մանկապարտեզները, անգամ՝ կանաչապատման կամ սանմաքրման հիմնարկությունները: Մի խոսքով՝ ինչ հնարավոր է: Հիմա ՀԷՑ-ում բացարձակ կադրային ջարդ է իրականացվում, նշանակվում են ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, որոնց միավորում է միայն 1 «մասնագիտական» հատկանիշ՝ երդվյալ «նիկոլականությունը»: Պարզից էլ պարզ է, որ այդպիսով մեկ խնդիր են լուծում՝ պատրաստվել ընտրությունների, ՀԷՑ-ի հնարավորություններն օգտագործել՝ քաղաքացիներին շանտաժի ու ահաբեկման ենթարկելով քվեներ կորզելու համար: Սա բացեիբաց միտված է 1 անձի ու 1 ուժի քաղաքական շահերի սպասարկմանն ու քմահաճույքների բավարարմանը: Դա միանգամայն ակնհայտ է: Բայց դա, ինչպես արդեն նշել են բազմաթիվ փորձագետներ, ծանր է արժենալու երկրի վրա: Այսինքն, արդեն արժենում է: Եթե իրադարձություններն ընթանան այս տրամաբանության մեջ, ապա Կարապետյանները միջազգային արբիտրաժային ատյաններում անխուսափելիորեն կհաղթեն, ինչպես արդեն հաղթում են: Ու պետության, նույնն է թե՝ հարկատուների վրա լրջագույն ֆինանսական բեռ է ծանրանալու (իբր փաշինյանական կառավարության ավելացրած պարտքերը քիչ էին, էլի): Այսինքն, մենք վճարում ենք հարկեր, որպեսզի... ի՞նչ լինի: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը, «հպարտ քաղաքացիների» գրպանները դատարկելու հաշվին, իր քմահաճույքները բավարարի: Ի դեպ, ընդգծենք, որ այդ պրոցեսն արդեն սկսվել է: Ի մասնավորի, ՀէՑ-ի հետ կապված արբիտրաժային վարույթում Փաշինյանի ու ՔՊ-ի շահերը պաշտպանելու համար մի ամերիկյան ընկերություն են վարձել, որին պետական բյուջեից (հարկատուների գրպանից) վճարելու են 1 միլիարդ 235 միլիոն դրամ (կամ 3,25 միլիոն դոլար), ըստ որում, դա՝ առանց հարկերը, փորձագիտական, արբիտրաժային վարույթի, թարգմանչական ու տպագրական ծախսերն ու այլ վճարները (ճանապարհածախս եւ կացարան) եւ այլն հաշվի առնելու: Այսինքն, իրականում մի 5-6 միլիոն դոլար են «ցնծալու», եթե ոչ ավելի շատ: Ու՝ մեր հաշվին: Կրկնենք՝ դեռ ՀԷՑ-ը խլելու, ՀԷՑ-ին ու Կարապետյաններին պատճառած վնասների փոխհատուցման ահռելի գումարները՝ չհաշված»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
