Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Ադրբեջանում նախկին ԱՄՆ դեսպանը հոռետեսորեն է գնահատում «Թրամփի ճանապարհ»-ը»․ Տիգրան Խզմալյան

«Ադրբեջանում նախկին ԱՄՆ դեսպանը հոռետեսորեն է գնահատում «Թրամփի ճանապարհ»-ը»․ Տիգրան Խզմալյան
56
Այսօր, 11:12

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ դեսպանը հոռետես է TRIPP-Ի հանդեպ
Ազռբաժանում նախկին ԱՄՆ դեսպան Կոզլարիչը հոռետեսորեն է գնահատում «Թրամփի ճանապարհի» հեռանկարը, ընդգծելով, որ Թրամփն իրականում չի տրամադրելու անվտանգության երաշխիքներ կամ ներդրումներ, և որ բացի Նախիջևանին և Թուրքիային Բաքվի ազատ մուտք ստանալուց, որևէ փոփոխություն տարածաշրջանում չի լինի։ Փաշինյանը և Ալիևը շարունակում են պահպանել քաղաքական և տնտեսական կապեր Պուծինի հետ, Ազռբաժանը մնում է դաժան բռնապետություն, որին այժմ տրվեց ամերիկյան զենքի գնման իրավունքը, ռուսական բազան և կապիտալը մնում են գերակայող ՀՀ-ում, Թուրքիայի սահմանի բացումն անորոշ է, իսկ Թրամփն արդեն կորցրել է հետաքրքրությունն այդ գործարքի հանդեպ։ Կոզլարիչն ասել է դա թրքա-հրեական «Օսմանկըզի» ալիքի եթերում»։

Աղբյուրը`   Տիգրան Խզմալյան