Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Չեմ զարմանում մարդկանց զարմանքի ու ահազանգի վրա». Կարեն Հարությունյան

«Չեմ զարմանում մարդկանց զարմանքի ու ահազանգի վրա». Կարեն Հարությունյան
45
Երեկ, 22:00

Խմբագիր Կարեն Հարությունյանը գրել է. «Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը վերանորոգում են։ Մարդիկ անհանգստացած ահազանգում են, թե «քանդում են», «ապականում են» և այլն։
Ես, իհարկե, վստահ եմ, որ վերանորոգում են, ու որևէ խնդիր դրանում չեմ տեսնում։
Բայց նաև չեմ զարմանում մարդկանց զարմանքի ու ահազանգի վրա։
Վերջին տարիներին մենք տեսել ու ապրել ենք ամենաանհավանականը, որ վատ երազում անգամ չէինք տեսնի։
Մի քանի տարի առաջ ո՞վ կմտածեր,
որ Հայաստանը կհրաժարվի Արցախի շրջափակումը վերացնելուն ուղղված բանակցություններից (այո՛, 2022-ի դեկտեմբերին արտգործնախարարը հրաժարվեց եռակողմ հանդիպումից),
որ Արցախի կորստից հետո Երևանում հրավառություն կանեն,
որ ազգային մեծ ողբերգությունը ամենաբարձր մակարդակով կանվանեն «իրական անկախության» օր,
որ սովահար ժողովրդին կմեղադրեն «չկռվելու մեջ»,
որ ազգային զարթոնքը՝ Ղարաբաղյան շարժումը, կանվանեն խորհրդային նախագիծ,
որ Ցեղասպանության պատասխանատվությունը կվերագրեն զոհին,
որ Ցեղասպանությունը կասկածի տակ կդրվի ոչ պարզապես մի իշխանավորի, այլ Սփյուռքի հանձնակատարի կողմից, որը հանգիստ կշարունակի պաշտոնավարել,
որ Արարատի ու Արագածի հակադրություն կստեղծեն,
որ Սահմանադրություն կփոխեն Ադրբեջանի պահանջով՝ անդադար բղավելով ինքինիշխանության մասին,
որ Հայաստանը կհրաժարվի միջազգային հայցերից,
որ Հայաստանը կլուծարի Մինսկի խումբը,
որ Հայոց եկեղեցին կդառնա թիրախ,
որ Հայաստանը կհրաժարվի պաշտպանական բյուջեն ավելացնելուց (ինչպես պարզվում է՝ Ադրբեջանի պահանջով)։
Եվ, ամենակարևորը, որ դեռ մարդիկ կան, որոնք բայց-ով նախադասություններ են կազմում այս ամենի մասին։