Իրանը պահանջում է երաշխիքներ բանակցությունները վերսկսելու համար

Թեհրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները Վաշինգթոնի հետ միջուկային դոսիեի շուրջ, եթե վստահ լինի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումը չի կրկնվի։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Աշարք Ալ Ավսաթ» թերթին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կհամապատասխանեն երկու կողմերի շահերին և հիմնված կլինեն փոխադարձ օգուտի վրա», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Նախարարի խոսքով՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումը չի ազդել Իրանի դիրքորոշման վրա, որը շարունակում է պաշտպանել իր տարածքում ուրանը հարստացնելու իրավունքը։ «Բանակցությունները լիարժեք ընթացքի մեջ էին, երբ Իսրայելը հարձակվեց մեզ վրա, որից հետո միացավ Ամերիկան։ Այսպիսով, ցանկացած նոր բանակցություն, եթե դրանք տեղի ունենան, անպայման նման չի լինի նախորդներին», - հավելել է Արաղչին։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24