Հայոց պատմության գրքեր չկան, թղթապանակներ կտան աշակերտներին. «Ժողովուրդ»
![]() 637 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», նույն ինքը՝ «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ։ Նախարարը հույս է հայտնում, որ գուցե է հաջորդ կիսամյակ լինեն այս երեք առարկաների համար նախատեսված դասագրքերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս «գուցե լինեն»-ով շարժվեց նախարարը, և ամիսներ շարունակ աշակերտները դպրոց գնացին առանց գրքերի: Իսկ ի՞նչ է թղթապանակը «Ուսումնական թղթապանակը իրենից ներկայացնում է առարկային համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք պետք են այդ թեման ուսումնասիրելու համար։ Դրանք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու ինչպես դա անել», – նշել է Անդրեասյանը։ Այսինքն՝ ավագ դասարաններում Հայոց պատմությունից աշակերտները սովորելու են ոչինչ։ Նախարարի արդարացումն այն է, որ ստեղծված 220 նոր գրքից հետո ձախողումները, վրիպակները այն պատճառով են, որ մինչ այս, 15 տարի դասագրքերի բովանդակային փոփոխություն չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարին հայտնեց, որ ձեռքի տակ լուսանկարներ կան 9–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքից, որտեղ շատ տպավորիչ կերպով ներկայացված է «թավշյա հեղափոխությունը», որի վերաբերյալ առաջադրանք կա. աշակերտներին առաջարկվում է ընկերների հետ կազմակերպել քննարկում, պատճառների բացահայտում…։ «Այս դեպքում, արդյո՞ք կուսակցական քարոզ չի դառնում այդ մասը», – հարցրեց մեր լրագրողը։ Նախարարը կոպիտ ձևով հերքեց ու խորհուրդ տվեց վերհիշել մինչև 2018 թվականը Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակը, երբ բոլոր տնօրենները «թաթախված էին քաղաքականության մեջ»։ Նախարարը վրդովվեց, կարմրեց, բարկացավ հարցերից, սակայն պետք է հիշի, որ նախարարության ձախողումը գռեհիկ խոսքով չի կարող թաքցնել: Ի վերջո, իր ամուսինն էլ լրագրող է, և լրագրողը երբեք մեղավոր չէ չինովնիկների ձախողումների համար. նրանք միայն արձանագրում են իրողությունը»։ |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
38819.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
135216.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
61214.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107908.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
111407.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
115403.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
101803.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
109303.04.2026, 11:18
