«Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոստոսի 22-ին հարցում եմ արել․ «Հանրակրթական դպրոցների շենքերի քանդման կամ նորոգման աշխատանքների պատճառով Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների աշակերտները 2025թ․ սեպտեմբերի 1-ից դասեր են անելու այլ դպրոցների կամ՝ ոչ դպրոցների շենքերում, ո՞ր դպրոցների աշակերտները ինչ շենքերում են դասեր անցկացնելու»։ Մարզպետարանից պատասխանել են ․ «Բերդի թիվ 3 դպրոցը դասապրոցեսը կկազմակերպի Բերդի բազմագործառութային քոլեջում, Տավուշի միջնակարգ դպրոցը՝ համայնքային ենթակայության մանկապարտեզում և մշակույթի տանը, Նոյեմբերյանի հիմնական դպրոցը՝ Նոյեմբերյանի վարժարանի տարածքում, Բերդավանի միջնակարգ դպրոցը՝ հեռավար»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը Նոյեմբերյանի վարժարանում, վարժարանի աշակերտների հետ չի կարող մեկ հերթով դասեր անցկացնել, ուստի Նոյեմբերյանի հիմնական դպրոցը վարժարանում դասեր է անելու 2-րդ հերթով»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48