«ՀՀ-ն ամենախոցելին եղել է հենց Օ'Բրայենի պաշտոնավարման շրջանում». Նիկոլ Փաշինյան
![]() 97 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 14:06 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ Բրայենի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։ հոդվածին, որտեղ ասված էր․ «Վաշինգթոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերը «մեծ գործարք» էր Բաքվի համար, մինչդեռ Երևանը դարձավ ավելի խոցելի՝ առանց «խաղաղության զգալի դիվիդենտների»։ «Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավորման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան պաշտոնից և հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։ Այս տեսանկյունից պարոն Օ՛Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ։ Եթե պարոն Օ՛Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ, ցավոք, Հայաստանն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2022 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2021 թվականի իրադարձությունները։ Եվ պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի՝ այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար։ Պարոն Օ՛Բրայենն այն մարդն է, որն այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից, և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքն աշխատանքից զրկվել է, ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել Հայաստանի վրա։ Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ 1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել։ Եվ, թերևս, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային և քաղաքական նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարոն Օ՛Բրայենին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում»,- ասաց Փաշինյանը։ |

«Փափուկ ուժի և թուրքական դիվանագիտության միջոցով թուրք-ազերիները Հայաստանը կգրավեն առանց պատերազմի». Արմենակ Դանիելյան
16503:06
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
29002:06
Պատմական այց. Թրամփն Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահին
28600:23
«Անկլավների փոխանակությունը հավելյալ բարդություններ է ստեղծելու». Թաթուլ Հակոբյան
238Երեկ, 21:18
«Սպասենք, թե երբ իշխանություններն «OC Media» ցանցին կանվանեն КГБ-ի գործակալներ». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
163Երեկ, 19:54
Նոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում
254Երեկ, 19:10
«ՀՀ հակառուս և իշխանամետ շրջանակների համար կարևոր է Բայրամովի թեզերը «ջնջել հակառուսական» քարոզչությամբ». Արա Պողոսյան
176Երեկ, 19:00
Փարիզի դատարանը բավարարել է Սարկոզիին բանտից ազատելու միջնորդությունը
287Երեկ, 17:25
