Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում նվազել են 3.7 միլիարդ դոլարով

Ռուսաստանի բանկի տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ Ռուսաստանի միջազգային պահուստները կազմել են 682.8 միլիարդ դոլար՝ մեկ շաբաթում նվազելով 3.7 միլիարդ դոլարով։
«Միջազգային պահուստները 2025 թվականի օգոստոսի 22-ի օրվա վերջի դրությամբ կազմել են 682.8 միլիարդ դոլար՝ մեկ շաբաթում նվազելով 3.7 միլիարդ դոլարով կամ 0.5%-ով, հիմնականում բացասական վերագնահատման պատճառով», - ասվում է կարգավորող մարմնի հայտարարության մեջ։
Օգոստոսի 15-ի դրությամբ պահուստների ծավալը կազմել է 686.5 միլիարդ դոլար։
Միջազգային պահուստները, որոնք Ռուսաստանի բանկի և Ռուսաստանի կառավարության կողմից պահվող բարձր իրացվելի արտասահմանյան ակտիվներ են, բաղկացած են արտարժույթային միջոցներից, հատուկ փոխառության իրավունքներից, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստային դիրքից և դրամական ոսկուց։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների սկսվելուց հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի բանկի դեմ։ Ռուսաստանի Դաշնության ոսկու և արտարժույթի պահուստների սառեցումից բացի, արգելվել են Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի անունից կամ նրա հանձնարարությամբ գործող ցանկացած իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի հետ գործողությունները։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18