«ՇՀԿ գագաթնաժողովում եղած ելույթներից եկող կարևոր ուղերձները». Գարիկ Քեռյան
![]() 123 Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ., 17:54 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում եղած ելույթներից եկող կարևոր ուղերձները, որոնց անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս. 1. ՇՀԿ - ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակել նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր, 2. Ժամանակն է, որ ՇՀԿ-ն ունենա իր արժույթը կամ անցնի վճարման ընդհանուր արժույթային համակարգի, 3. Անհրաժեշտ է վերացնել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի առևտրատնտեսական և մաքսային բոլոր խոչընդոտները, 4. Ստեղծել առանձին բանկային գործողությունների համակարգ (SWIFT-ի փոխարեն), 5. Աջակցել դիտորդ պետությունների անդամակցությանը, 6. Արևմուտքը դեռևս ձգտում է խափանել Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եռյակ համագործակցությամբ Հարավային և Արևելյան Ասիայի պետությունների ինտեգրացմանը: Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականության վերջնական տապալման փաստը: Եվ վերջում ավելացնեմ, որ այս միտումները Հայաստանը պետք է անպայման հաշվի առնի, որովհետև բոլոր սահմանակից կամ մոտ հարևանները այս երկու կառույցների կամ անդամ են կամ դիտորդ/անդամության թեկնածու»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
