«Ասելիք շատ քիչ կա, պայքարելիք կա». Հայկ Մամիջանյան
![]() 188 Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ., 11:12 ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը, այսօր «Եռաբլուր»-ում խոսելով Արցախի անկախության օրվա մասին, նշեց, որ առաջին հերթին պետք է փառք տալ այն հերոսներին, ովքեր կերտել են այս օրը, ովքեր տարիների, տասնամյակների ընթացքում պաշտպանել են այս օրը և հերոսաբար անմահացել այսօրվա և այսօրվա գաղափարի պաշտպանության ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց բնօրրանն ու հայրենիքը, նաև շիրիմները, նա ասաց․ «Ասելիք շատ քիչ կա, պայքարելիք կա, պայքարելու կա և այդ պայքարը ոչ մեկը ո՛չ արգելել, ո՛չ փակել, ո՛չ կանգնեցնել չի կարող, դա մեր ազգի ԴՆԹ-ի մեջ նստած է և ես դրանով հպարտանում եմ և վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը նույնպես, և կապ չունի, թե մի խումբ մարգինալներ ինչպես են մտածում»։ Իսկ թե ինչպես է տեսնում պայքարելու ձևը՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան համերաշխության ֆոնին, ԱԺ պատգամավորը նշեց․ «Դա ինձ բացարձակ չի հետաքրքում. ազգային գաղափարախոսությունը, ազգային իղձը, ազգային պայքարը, ազգային երազանքը, բոլորիս սրտում և մտքում է, իրենք ինչ ուզում է անեն, ինչ ուզում է խոսեն, ինչ խմբի փակման համար ուզում է դիմեն, միևնույն է, դա հայերին չի կպնում»։ Իսկ ազգային գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար աշխատանք և պայքար է պետք, վստահ է Մամիջանյանը․ «Նույնիսկ այս պահին, երբ թվում է, թե ամեն ինչ անհնար է, գործողություններն արդյունք չեն տալիս, բայց վստահաբար կաթիլը քար է ծակում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
