«Աշխարհաքաղաքական իրավիճակը խեղկատակների ձեռքում է»․ Արծվիկ Մինասյան
![]() 98 Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ., 14:42 «Խաղաղությունը հասանելի է և չափելի է այն դեպքում, երբ կողմերից որևէ մեկի համար անընդունելի և վնասաբեր է մյուսի նկատմամբ ճնշումներ գործադրելը․․․ Եթե երկու կողմերից որևէ մեկը կատարի ընդդեմ մյուս կողմի քայլ, ինքը դրանից ավելի վնաս կստանա. միայն այս դեպքում է հնարավոր, որ դու ունենաս կայուն և երկարաժամկետ խաղաղություն»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Ո՞նց կարող է խաղաղությունը իշխի, երբ մի կողմը միջազգային մակարդակում ներկայացվող իր արդյունքներին հասել է բռնության ուղղակի գործադրմամբ և խոսում է խաղաղության մասին, սա չի կարող խաղաղություն լինել»։ Կարևոր կոմպոնենտ է նաև միջազգային զսպման համակարգ կիրառելը, որը, ըստ Մինասյանի, չկա․ «Սա անձերի մակարդակի հարց չի, հասկացանք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը խեղկատակների ձեռքում է հայտնվել և 2 անձինք կարող են իրար հետ պայմանավորվել, որ, գիտես ինչ, արի մենք խաղաղություն կնքենք և երկրները, ժողովուրդներն իրար հետ խաղաղ կապրեն. սա աբսուրդ է»։ Պատգամավորի կարծիքով այս աշխարհակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ ամբողջական ինստիտուտներին փոխարինելու են եկել մարդիկ, «որոնք իրենց և ինստիտուտները նմանացրել են»։ «Եվ նման օրինակը ոչ միայն Ալիևն է՝ իր դիկտատուրական ռեժիմով, իր հայատյացությամբ, այլ նաև Փաշինյանն է, որ ասում է՝ «Կառավարությունը ես եմ»։ Մարդիկ աղավաղում են ամեն ինչ, իրենց փոխարինում են պետությունով։ Նրանք փորձում են ժողովրդին ցույց տալ, որ եթե իրենք չլինեն՝ ավեր է լինելու, էլ չեն գիտակցում, որ իրենք են բերել հենց էդ ավերը, և իրենք քանի մնում են, ավերը շարունակվելու է»,- ասաց Մինասյանը։ |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
