«Ամոթ է, էս մարդն ի՞նչ գործ ունի դատախազությունում»․ Գևորգ Պետրոսյան
![]() 113 Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ., 16:18 «Սրանց նմանները հետո դառնում են պատուհաս մեր գլխին ու իրանց անգրագիտությամբ ապականում են և՛ համակարգը, և՛ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների համար»,- LIVEnews-ի եթերում ասել է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազի ելույթում պարբերաբար օգտագործված «հանցակիցներ» տերմինին։ «Արդյոք սա չի նշանակում, որ 3-րդ նախագահն իբր թե «հանցագործ է», իսկ մյուսները՝ հանցակիցներ: Հանրային մեղադրողը, որը պետական մեղադրանք ա պաշտպանում, չի հասկանո՞ւմ, որ հանցակից լինում են հանցագործության մեջ մեղավոր ճանաչված անձի հետ կապակցվող անձինք։ Այստեղ խախտվում է Սահմանադրության 66-րդ հոդվածը, անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով նախատեսված կարգով և դատարանի դատավճիռով»,- ասում է նա՝ նշելով, որ Սերժ Սարգսյանին որպես հանցագործ ճանաչելու վերաբերյալ դատարանի դատավճիռ չկա․ «Բա էլ ի՞նչ հանցակցության մասին է խոսքը։ Ամոթ ա, էս մարդը ի՞նչ գործ ունի դատախազությունում, ես չգիտեմ էլ ով ա, կարող ա դաս էլ եմ տվել, չեմ հիշում։ Սա անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպտագույն խախտում է և բնականաբար անգրագիտության արտահայտում․․․ Էս ձեռքս կոտրվեր, դրանց գնահատական չդնեի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
